Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile հավելվածի հերթական թարմացման մասին։ Թարմացումը կատարվել է՝ հաշվի առնելով հաճախորդների արձագանքները և թվային բանկինգի զարգացող միտումները։ Շեշտը դրվել է արագության, պարզության և վերահսկելիության վրա, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Փոփոխություններ, որոնք կզգաք ամեն օր

Թարմացումից հետո քարտերով գործարքների պատմությունը հասանելի է նաև «Քարտեր» բաժնում՝ մեկ էջում, ավելի ընդլայնված տեղեկատվությամբ. պետք է պարզապես ընտրել համապատասխան քարտը, ապա սեղմել «Պատմություն»։ Այստեղ ցուցադրվում են գործարքներն իրենց կարգավիճակներով. հաշվառված գործարքների դեպքում հնարավոր է տեսնել գործարքի բոլոր մանրամասները, ներառյալ՝ գործարքի արժույթը և գումարը (եթե տարբերվում է հաշվի արժույթից) և հաշվեգրման ամսաթիվը։

Money box-ում խնայողությունների հնարավորություններն ընդլայնվել են՝ ներառելով նաև «Պարբերական վճարումները»։

Բացի այդ, համապատասխան առաջարկների դեպքում հավելվածով հասանելի կլինեն աճուրդային եղանակով տեղաբաշխվող պարտատոմսերում ներդրումները։

Սա դեռ ամենը չէ

Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին բանկային հավելվածի՝ Converse Mobile-ի զարգացումը շարունակական է։ Ամեն թարմացումից հետո Կոնվերս Բանկի բանկինգը դառնալու է ավելի ընդգրկուն, պարզ և արագ. մեր հաճախորդներն արժանի են լավագույնին:

conversebank.am,  010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img