Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /ԱՌԿԱ/․    «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ։

Հրանտ Հակոբյանը 2019 թվականի օգոստոսից զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2017 թվականի փետրվարից՝ ֆինանսական տնօրենի։ Նա միացել է Կոնվերս Բանկին 2011 թվականին՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։

Մինչ Կոնվերս Բանկին միանալը, աշխատել է Corporación América ընկերությունում (Բուենոս Այրես)։ Նա ունի տնտեսագիտության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի համալսարանից, ինչպես նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանից։ Հրանտ Հակոբյանը նաև BACEE-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիա) տնօրենների խորհրդի անդամ է։

Կոնվերս Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարության հետևողական իրականացմանը, Հայաստանի ֆինանսական համակարգում դիրքի ամրապնդմանը, հաճախորդների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիական հնարավորությունների շարունակական առաջխաղացմանը։

Կոնվերս Բանկի մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում և առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img