Tue, 29 April
16.1 C
Yerevan
USD: 389.46 RUB: 4.73 EUR: 441.92 GEL: 141.70 GBP: 519.38
spot_img

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածի համար

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժութային հատվածում նվազել է 0,23 տոկոսով՝ մինչև 406,0 դրամ: Առուվաճառքի ծավալը մեկ շաբաթվա ընթացքում կազմել է 16,65 ԱՄՆ դոլար, ինչը 10,56 տկոսով շատ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,19 տոկոսով և շաբաթ՝ նոյեմբերի 24-ին, կազմել է 407,60 դրամ: Հայաստանի արժութային շուկայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն առաջվա պես սակարկում է 405-410 դրամի միջակայքում: Մեր կարծիքով, կայուն իրավիճակը պայմանավորված է ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև զուսպ դևալվացիոն տրամադրություններով:

Առաջիկա շաբաթվա սկզբին ԱՄՆ դոլարն ունի նվազումը շարունակելու բոլոր հիմքերը կողային թրենդի առուվաճառքի շրջանակներում: NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար որպես պաշտպմանիչ մակարդակ կարող է դառնալ 405,0 արժեքը: Սակայն շաբաթվա երկրորդ կեսին, հավանաբար, ամերիկյան արժույթը կրկին կկարողանա իր դիրքերը վերականգնել պահպանվող կայուն պահանջարկի ֆոնին:

ԱՄՆ դոլարի աճին կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների ավելացած ծավալը: Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 7,075 մլն ԱՄՆ դոլար, ինչը 33,42 տոկոսով շատ է, քան նախորդ շաբաթ:

Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ կգտնվի 406-410 դրամի սահմաններում:

Եվրոյի արժեքը նախորդ շաբաթ Հայաստանում որոշվել է FOREX արժույթի միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացել է 1,87 տոկոսով՝  մինչև 1,2973:

Նախորդ շաբաթ միասնական եվրոպական արժույթը հիմնականում սակարկել է բարձրացման հետ այն հույսերի ֆոնին, որ ամերիկացի օրենսդիրները կկարողանան կանխել ԱՄՆ-ին սպառնող «բյուջետային փլուզումը», ինչպես նաև ԵՄ բյուջեի վերաբերյալ բանակցությունների շուրջ եվրոպացի պաշտոնյաների դրական մեկնաբանությունների ֆոնին: IFO ինստիտուտից Գերմանիայի գործարար միջավայրի պայմանների ինդիկատորի՝ կանխատեսվածից ավելի դրական տվյալները նույնպես լավատեսություն ավելացրեցին: Իսկապես, նոյեմբերի ցուցանիշը կազմել է 101,4՝ կանխատեսված 99,5-ի փոխարեն:

Արդյունքում, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ բարձրացել է 1,02 տոկոսով՝ մինչև 527,84 դրամ: Սակայն, մենք կարծում ենք, որ երկրի ներսում եվրոյի դինամիկայի ուշացումը համաշխարհային արժութային շուկայից առևտրային նստաշրջանի՝ ժամանակային սահմանափակ լինելու պատճառով երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կշտկվի դեպի վեր՝ մինչև 530,00 դրամ:

Հաջորդ շաբաթ եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի ԱՄՆ-ի և եվրագոտու տնտեսական լուրերով: Ամերիկյան լուրերից հարկ է ուշադրություն դարձնել ԱՄՆ ՀՆԱ-ի երրորդ եռամսյակի վերանայված տվյալների, ինչպես նաև բնակհատվածի, երկարատև օգտագործման ապրանքների և գործարար ակտիվության Chicago PMI ցուցիչի նոյեմբերյան տվյալի հրապարակմանը: Եվրոպական լուրերից հարկ է առանձնացնել եվրագոտու սպառողական վստահության նոյեմբերյան վերջնական տվյալների, ինչպես նաև նոյեմբերին Գերմանիայի աշխատանքի շուկայի թվերի հրապարակումը: ԱՄՆ-ից սպասվող զուսպ դրական տվյալներըմ, ինչպես նաև եվրագոտու մակրոտնտեսական թույլ վիճակագրությունը կարող են ճնշում գործադրել միասնական եվրոպական արժույթի գնանշումների վրա:

Սակայն, եթե սպասումներին հակառակ, եվրագոտու տվյալները կանխատեսվածից դրական լինեն, իսկ ֆինանսների նախարարները կարողանան համաձայնության գալ Աթենքին հերթական փրկող տրանշի հատկացման հարցում, եվրոն կարող է շարունակել աճը: Առաջիկա շաբաթ FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքը՝ 1,2830-1,3080: Այդ կապակցությամբ Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 523-538 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճել է 1,85 տոկոսով՝ մինչև 13,21 դրամ: Դա պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլիի արժեքի բարձրացմամբ՝ Հունաստանի վերաբերյալ համաձայնության հույսերի ֆոնին:

Ռուսական ռուբլու արժեքն ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ հաջորդ շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Ռուբլու գնանշումները որոշակի ազդակ կստանան Աթենքին հերթական ֆինանսական տրանշի հատկացման հարցում եվրագոտու ֆինանսների նախարարների համաձայնության դեպքում: Սակայն, եթե ԱՄՆ-ի վիճակագրությունն ավելի լավատեսական լինի, իսկ եվրագոտու տվյալները կանխատեսվածից վատը լինեն, ապա ռուբլին կարող է նվազել:

Հայաստանում կանխիկ ռուբլիի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կգտնվի 13,10-13,30 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը

Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը

Հայաստանը ներառվել է 2024 թ․–ին աշխարհի ամենացածր տարեկան գնաճ ունեցող երկրների տասնյակում․ ԱՄՀ

Հայաստանը ներառվել է 2024 թվականին աշխարհի ամենացածր տարեկան գնաճ ունեցող երկրների տասնյակում։ Նման տվյալներ են ներկայացված ԱՄՀ-ի 156 երկրների ուսումնասիրության մեջ

Հայաստանի միջազգային պահուստները մարտին ավելացել են՝ հասնելով 3,9 մլրդ դոլարի, ապահովելով ներկրման 2,9 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2025թ․–ի մարտին դրամի փոխարժեքն ընդհանուր առմամբ կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, բայց արժեզրկվել է ռուբլու նկատմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img