Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ֆինանսական հաշվետվության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են աշխարհի ամենաթանկ ընկերության` Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ներդրողներին հիասթափեցրած ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո, որը կասկածի տակ դրեց Apple–ի` նորարարական պրոդուկտներով կանոնավոր կերպով շուկան զարմացնելու, դրանց եկամտի բարձր սահմանը պահպանելու և հասույթի կայուն ավելացման կարողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Canaccord Genuity–ի վերլուծաբան Մայքլ Ուոլքլին (Michael Walkley) նվազեցրել է Apple–ի բաժնետոմսերի նպատակային գինը առաջիկա տարվա համար` 750–ից դարձնելով 650 դոլար` 2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի Apple–ի կանխատեսման ֆոնին ։ Հիշեցնենք, որ ընկերությունը շուրջ 41–43 մլրդ դոլարի չափով հասույթ է ակնկալում` չնայած ներդրողները ցանկանում են վաճառքները տեսնել 45,4 մլրդ դոլարի մակարդակում։

Nomura Securities–ից Թյուարթ Ջեֆրին (Stuart Jeffrey) նվազեցրել է Apple–ի բաժնետոմսերի կանխատեսումը` 530–ից դարձնելով 490 դոլար։ «Apple–ի ցուցանիշները դեռ ամենաբարձրն են, սակայն նախկին ծավալներն այլևս չկան։ Երկրորդ եռամսյակի թույլ կանխատեսումը վկայում է, որ Apple–ը հասունացման փուլ է անցնում, երբ վաճառված ապրանքների թվի աճը կապված է ծախսերի ավելացման և հնարավոր եկամտի առավելագույն շեմի նվազման հետ»,– կարծում է նա։

Apple–ի  եկամտի սահմանի ցուցանիշը 2012թ.–ի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին նվազեց` 44,7 տոկոսից դառնալով 38,6 տոկոս։ Apple–ի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում հավասար էր նախորդ տարվա ցուցանիշին և կազմեց 13,1 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց 13,81 դոլար։ Այդ ցուցանիշների ֆոնին Citigroup ներդրումային ընկերությունը նվազեցրեց Apple–ի բաժնետոմսերի նպատակային գինը` 575–ից դարձնելով 500 դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img