ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ին ավելացել է 1,7 անգամ՝ կազմելով 4,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի արդյունքում կազմել է ավելի քան 4,8 մլրդ դրամ՝ 2011թ.-ի 2,8 մլրդ–ի դիմաց, ինչը նշանակում է, որ այդ ցուցանիշն աճել է շուրջ 1,7 անգամ: Այս մասին նշված է 2012 թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում:

Ըստ ԿԲ-ի` վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2012թ.-ին կազմել է 20,3 մլրդ դրամ՝ շուրջ 7,5 մլրդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում: Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են մոտ 6,3 մլրդ դրամ՝ 10,8 մլրդ դրամի ոչ տոկոսային ծախսերի դեպքում: Արդյունքում, վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 12,8 մլրդ դրամ (2011թ.-ին՝ 10,1 մլրդ դրամ), իսկ զուտ ոչ տոկոսային վնասները՝ 4,5 մլրդ դրամ՝ 2011 թ.-ի 1,8 մլրդ դրամի դիմաց:

Հնարավոր կորուստներով դեպի պահուստ 10,4 մլրդ դրամի հատկացումների, ինչպես նաև դեպի պահուստ 8,3 մլրդ դրամի միջոցների վերադարձի արդյունքում ձևավորված զուտ հատկացումների ծավալը կազմել է 2 մլրդ դրամ՝ 2011թ.-ի 2,1 մլրդ դրամի դիմաց:

2012 թ.-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն և 100  մասնաճյուղ: ($1 – 406,49 դրամ է)  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img