ԱՄՆ բորսաներն առուվաճառքներն ավարտել են բացասական ցուցանիշներով

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները ձմռան վերջին առուվաճառքներն ավարտել են «կարմիր» գոտում` ոչ միանշանակ վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը կորցրել է 0.15 տոկոս և կազմել է 14054,49 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 0.07 տոկոսով և հասել 3160,19 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 0.09 տոկոսով` մինչև 1514,68 կետը։

Կանխատեսումներից բացասական է նաև ԱՄՆ ՀՆԱ–ի իրական աճի վիճակագրությունը։ Այդ ցուցանիշը 2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով, երկրորդ գնահատականի համաձայն, կազմել է ընդամենը 0.1 տոկոս` երրորդ եռամսյակի համեմատ, թեև ենթադրվում էր 0.5–տոկոսանոց աճ։

Չիկագոյի գործարար ակտիվության ցուցիչը փետրվարին աճել է մինչև 56.8 կետ` նախորդ ամսվա 55.6 կետից։ Վերլուծաբանները միաժամանակ ակնկալում էին ցուցանիշի նվազում մինչև 54 կետով։ Ինդիկատորն առավելագույն ցուցանիշի է հասել նախորդ տարվա մարտից ի վեր։

Դրական են նաև աշխատանքի շուկայի տվյալները` ինչպես հայտնել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը, երկրում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել է 22 հազարով, ինչը 11 անգամ ավելի է կանխատեսվող կրճատումից։

«Գործազրկության տվյալներն առաջվա պես վկայում են աշխատանքի շուկայում բարելավման հատկանիշների մասին, և դա հուսադրող է»,– Ռոյթերս գործակալությանն է հայտնել Miller Tabak–ի գլխավոր ռազմավար Էնդրյու Ուիլկինսոնը։

Ներդրողներին չեն ուրախացրել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Ուիլյամ Մյուրեի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ բյուջեի սեկվեստրը կարող է հիմնադրամին կանխատեսումների վատացման դրդել ինչպես ԱՄՆ տնտեսության համար, այնպես էլ գլոբալ մասշտաբով։ «Եթե ծախսերի կրճատումը կատարվի, ապա ԱՄՀ–ն կնվազեցնի ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումն առնվազն 0.5 տոկոսային կետով` 2013 թվականի ներկայիս 2 տոկոսից։ Տեսնենք, թե ինչ կկատարվի ուրբաթ օրը, բայց բոլորը գիտեն, թե ինչ հետևանքներ կունենա սեկվսետրը»,– ասել է Մյուրեյը։

DJIA–ն (Dow Jones Industrial Average) 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

S&P 500–ն (Standard and Poor’s 500 Index) շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:

NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img