Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին։ Իդրամն ու IDBank-ը՝ The Women’s Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու են WEP’s-ի կարևոր սկզբունքների, դրանց որդեգրման և տարածման մասին։

Աշխատավայրում հավասարությունն ու արդար վերաբերմունքը առողջ և արդյունավետ փոխհամագործակցության հիմքն են։ Թվում է, թե 21-րդ դարում նման թեմաներին անդրադառնալն այլևս անհրաժեշտ չէ, քանի որ հասարակությունները պետք է արդեն հաղթահարած լինեին սեռային անհավասարությունները։ Սակայն տարբեր միջազգային հետազոտություններն այլ բան են փաստում․

  • Ըստ ՄԱԿ-ի և Աշխատանքի համաշխարհային կազմակերպության հետազոտությունների՝ աշխարհում կանայք միջինում վաստակում են մոտ 20%-ով քիչ, քան տղամարդիկ։
  • Աշխատանքի համաշխարհային կազմակերպության այլ տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում կանանց մասնակցությունը մոտ 50%-ից ցածր է, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը մոտ 80% է։

Խտրականությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով։ Ամենատարածված դրսևորումներից է նույն աշխատանքը կատարող կանանց և տղամարդկանց աշխատավարձի անհավասարությունը։ Բացի այդ, որոշ կազմակերպություններում կանայք առաջխաղացման ավելի քիչ հնարավորություններ ունեն և հաճախ չեն ընդգրկվում ղեկավար պաշտոններում։ Երբեմն այս խտրականությունների պատճառ են հանդիսանում հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերը․ օրինակ՝ տղամարդիկ ավելի հաճախ դիտվում են որպես ղեկավարներ, իսկ կանայք՝ աջակցող աշխատակիցներ։

Իդրամն ու IDBank-ը մշտապես խթանում են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը։ Այստեղ բոլոր աշխատակիցները ստանում են հավասար աշխատավարձ՝ անկախ հանգամանքներից, ինչը ստեղծում է արդար աշխատանքային միջավայր։ Իդրամը և IDBank-ը հավատարիմ են  կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման սկզբունքին, մշակված բաց և թափանցիկ մեխանիզմների միջոցով խրախուսում են յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական աճը։ 

Օրինակ, IDBank-ի ղեկավարների 53%-ն են կանայք, իսկ Իդրամում՝ 59%-ը։ Բացի այդ, IDBank-ում 2025 թվականի ընթացքում տեղի ունեցած պաշտոնի առաջխաղացումներ ունեցած աշխատակիցների 84%-ն են կանայք, իսկ Իդրամում՝ 60%-ը։

Նման մոտեցումները բարձրացնում են աշխատակիցների մոտիվացիան և ապահովում արդար միջավայր։ Սա վառ օրինակ է, որ հավասարությունն ու արդարությունը աշխատավայրում կարող են դառնալ իրական գործիքներ՝ բարելավելով թե՛ աշխատակիցների մասնագիտական ուղին, թե՛ կազմակերպությունների ընդհանուր զարգացումը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img