Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները հունվարին ավելացել են 5%–ով` կազմելով 24,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, աճել են 5%–ով` կազմելով 24,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։
Միաժամանակ ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը 2013թ.–ի հունվարի վերջին կազմել է 3,8 մլրդ դրամ` անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվելով 0,8 տոկոսով։

Միաժամանակ ներդրումային ընկերությունների չտեղաբաշխված շահույթը հունվարի վերջին կազմել է 664,5 մլն դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 616,6 մլն դրամի դիմաց (7,8% աճ)։

Ինչպես նշվում է տեղեկագրում, Հայաստանի արժեթղթերի շուկայում արժեթղթերի առուվաճառքով իրականացված գործարքների ծավալը  հունվարին, դեկտեմբերի համեմատ, աճել է 6,6 տոկոսով` կազմելով 26,8 մլրդ դրամ։

Միաժամանակ կորպորատիվ  պարտատոմսերով գործարքների ծավալը հունվարին կրճատվել է 81,8 տոկոսով` կազմելով 84,7  մլրդ դրամ, իսկ բաժնետոմսերի առուվաճառքի գործարքների ծավալն աճել է 2,1 անգամ` կազմելով 761 մլն դրամ։

Պետական պարտատոմսերով գործարքները հունվարին նույնպես կրճատվել են 69,1 տոկոսով` կազմելով 1,7 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ Ռեպո պայմանագրերով գործարքները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 24,2 մլրդ դրամ` դեկտեմբերին գրանցված 18,6 մլրդ դրամի դիմաց (29,8% աճ)։

ԿԲ–ի համաձայն` Հայաստանի արժեթղթերի շուկայում գործարքների ընդհանուր ծավալում 2013թ.–ի հունվարին շրջանառության առավելագույն մասնաբաժինը բաժին է ընկել Ռեպո պայմանագրերով իրականացված գործարքներին` պետական պարտատոմսերի 90,3 տոկոսը կազմել են արժեթղթերի ընդհանուր շրջանառության 6,5 տոկոսը։ Բաժնետոմսերով իրականացված գործարքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալի 2,8 տոկոսը, իսկ կորպորատիվ արժեթղթերինը` 0,3 տոկոս։

Հունվարի 31–ի դրությամբ Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է ներդրումային ծառայություններ մատուցող 21 բանկ և 9 ներդրումային ընկերություն։ ($1 – 414,24 դրամ է): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img