NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $22 մլն է կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մարտի 18–22–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 22 մլն դոլար` մարտի 11–15–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 11,3 մլն դոլարի դիմաց,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքն իրականացվել է 1 դոլարի դիմաց  418,57 դրամ միջին կշռված փոխարժեքով, բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1-  418,09 դրամ է )։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img