«ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն կնքել է առաջին համատեղ ֆակտորինգային գործարքը «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ և «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ–ն համատեղ իրականացրել են ֆակտորինգային առաջին գործարքը Հայաստանի և Ռուսաստանի միջև, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Գործարքի շրջանակներում ՎՏԲ -Հայաստան Բանկը տրամադրում է ֆինանսավորում հաճախորդին, իսկ ՎՏԲ Ֆակտորինգը իր վրա է վերցնում ռուսական դեբիտորական ռիսկը: Ֆինանսավորման հաստատված սահմանաչափը գերազանցում է 100 մլն ռուբլին:

«Նախագծի իրականացման սխեման եզակի է Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար. մի կողմից գործարքը իրականացվել է երկֆակտորային միջազգային ֆակտորինգի մոդելով, իսկ մյուս կողմից երկու ֆակտորները հանդիսանում են միևնույն բանկային ՎՏԲ խմբի անդամ, ինչով և ապահովվում են հնարավորություններ սահմանաչափային քաղաքականության սկզբունքների կոորդինացման, որոշումների ընդունման արագության, հաճախորդներին ծառայությունների մատուցման օպերատիվության, ճկունության ցուցաբերման համար և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսև նշել է. «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ ներդրել է ֆակտորինգ ծառայությունը կորպորատիվ հաճախորդների համար 2010թ. վերջին: Ի շնորհիվ ՎՏԲ խմբի երկրների միջև և ՎՏԲ-Ֆակտորինգի հետ շահավետ փոխհամագործակցության` 2013թ. սկզբին մենք կարողացանք իրականացնել առաջին միջազգային գործարքը: Մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգը մեր երկրների միջև առկա ապրանքաշրջանառության մեջ օգտագործելու մեծ ներուժ: Մեր տեսակետից, Հայաստանի արտահանման միտում ունեցող տնտեսության համար անհրաժեշտ է հենց միջազգային ֆակտորինգը, որպես արտահանման ռիսկերի ծածկման և միևնույն ժամանակ, որպես առանց գրավի ֆինանսավորման մեխանիզմ: Այդ պատճառով մենք ՎՏԲ Ֆակտորինգի հետ համատեղ կարող ենք մեր հաճախորդ-արտահանողներին առաջարկել այս համալիր ծառայությունը լավագույն պայմաններով` օգտագործելով մասնագիտացված կազմակերպությունների և ՎՏԲ խմբի կազմում գտնվող բանկերի աճող ցանցի առավելությունները:

«Իրագործել նման գործարք հնարավոր դարձավ միայն ի շնորհիվ այն փաստի, որ ՎՏԲ խումբը ներկայացված է Հայաստանում -, նշեց «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Անտոն Մուսատովը, – Մեզ համար սա առաջին միջազգային գործարքն է և մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգի զարգացման մեծ նախադրյալներ երկրներում, որտեղ առկա են ՎՏԲ խմբի դուստր ձեռնարկությունները, Քանզի խումբը, Ռուսական բանկերի նկատմամբ ունի եզակի միջազգային ցանց` 30 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ աշխարհի 20 երկրներում: Մեր ծրագրերում են մինչև 2013թ. վերջը հաստատել համագործակցություն նաև Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img