ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013թ.–ի առաջին եռամսյակում նվազել է 0,37%-ով և կազմել է 8,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է շուրջ 8 490,7 մլն դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ավելի քան 8522,4 մլն դրամի դիմաց` նվազելով 0,37 տոկոսով։

Այսպիսի տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2013 թվականի առաջին կիսամյակում)։

Հայաստանում գործող 21 բանկերից 15-ը շահութաբեր են եղել։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 6 բանկեր 1,39 մլրդ դրամի չափով վնաս են կրել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի չորս վնաս կրող բանկերի դիմաց (վնասը կազմել է 770,3 մլն դրամ)։

«ԱՌԿԱ» գործակալանության տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակն, ըստ շահույթի, ունի հետևյալ տեսքը`

 

Տեղ

Բանկ

03/31/2013

հազ. դրամ

03.31.2013ի նկատմամբ (%)

1

HSBC Բանկ Հայաստան

1,958,409

9.27

2

Ամերիաբանկ

1,413,228

44.74

3

Արդշինինվեստբանկ

1,042,139

259.16

4

ՎՏԲ–Հայաստան Բանկ

897,874

0.69

5

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

768,604

-28.88

2012թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img