ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրենը ՀՀ ԿԲ ղեկավարին է ներկայացրել նոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Փոլ-Անրի Ֆորիեսթերին, ով ավարտում է իր առաքելությունը, ուրբաթ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է նոր տնօրեն Բրունո Պալվաներային, հաղորդում է հանրապետության ԿԲ մամուլի ծառայությունը։

Պարոն Ջավադյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ֆորիեսթերին արդյունավետ համագործակցության համար` հույս հայտնելով, որ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին կհաջողվի ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու համագործակցության մակարդակը:

ԿԲ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ Հայաստանում գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում, մասնավորապես այնպիսի ճյուղերում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը:

Ֆորիեսթերը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, նշելով՝  ՀՀ բանկային համակարգի եւ ՎԶԵԲ միջեւ վերջին տարիներին արձանագրված գործակցության բարձր մակարդակը, ինչին նպաստել են նաեւ ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված ԿԲ ջանքերը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img