Mon, 12 January
4.1 C
Yerevan
USD: 381.15 RUB: 4.84 EUR: 445.37 GEL: 141.43 GBP: 513.33

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունն ապրիլի 29–ից մինչև մայիսի 3–ը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճեց 1,57 տոկոսով` հասնելով 415,98 դրամի։ Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 6,70 մլն ԱՄՆ դոլար, ինչը 56,04 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից։  Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը շաբաթ օրը` մայիսի 4–ին, բարձրացավ 1,28 տոկոսով և կազմեց 417,24 դրամ։

Ամերիկյան արժույթի փոխարժեքի նման կտրուկ աճը նախևառաջ պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից, ինչպես նաև շուկայի չափավոր արժեզրկման տրամադրություններով արտարժույթի պահպանվող պահանջարկով։ FOREX միջազգային արժութային շուկայում ամերիկյան արժույթի համեմատաբար ուժեղ դիրքերը նույնպես ուժեղացնում են տվյալ ակտիվի գրավչությունը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարը բոլոր հիմքերն ունի աճը շարունակելու համար` կողքային տրենդի առևտրի շրջանակներում։ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ 420,0 դրամ նշանակումը։ Սակայն շաբաթվա վերջին մոտ հավանաբար հայկական արժույթը կրկին կկարողանա փոքր–ինչ վերականգնվել` հաշվի առնելով, որ շուկայի որոշ մասնակիցներ հավանաբար իրենց դիրքերը կֆիքսեն դիմադրության առանցքային մակարդակին մոտ։ Դրան կարող է նպաստել նաև ՀՀ ԿԲ–ն` արժութային շուկայում միջամտությունների օգնությամբ։

Միաժամանակ ամերիկյան արժույթի աճին նախկինի պես կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների բարձրացող ծավալը։

Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն` ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմեց 12,369 մլն ԱՄՆ դոլար` նախորդ շաբաթվա –0,616 մլն դոլարի դիմաց։

Ըստ մեր գնահատականների` Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կգտնվի 415,0–421,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը Հայաստանում որոշվեց FOREX միջազգային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացավ 0,64 տոկոսով` հասնելով 1,3112–ի, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։

Անհավասար առուվաճառքներից հետո շաբաթվա սկզբին միասնական եվրոպական արժույթը լուրջ կորուստներ ունեցավ չորեքշաբթի ԵԿԲ–ի նիստի արդյունքները հնչեցնելուց հետո։ Եվրոպական կարգավորիչը, ինչպես ակնկալվում էր, նվազեցրեց հաշվարկային տոկոսադրույքը` մինչև 0,50 տոկոս, ինչպես նաև հասկացրեց, որ մտադրություն ունի տնտեսության լրացուցիչ խթանման հնարավորությունների վերաբերյալ։ Սակայն շաբաթվա վերջին զույգին ամեն դեպքում հաջողվեց բարձրանալ ԱՄՆ աշխատանքի շուկայի սպասվածից ավելի դրական տվյալներից հետո։ Այդ իրադարձությունների ֆոնին, ինչպես նաև հաշվի առնելով ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի նվազումը, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 1,95 տոկոսով` հասնելով 548,58 դրամի։

Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճեց 1,96 տոկոսով` հասնելով 13,54 դրամի, Ինչը պայմանավորված էր շաբաթվա սկզբում FOREX միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ, ինչպես նաև հայկական արժույթի նվազմամբ։

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Բավրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ

Դեկտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի  շուկայի կապիտալիզացիան 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 միլիարդ դրամի

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025թ․–ի նոյեմբերին աճել է 0,22%–ով՝ մինչև 14,2 մլրդ դոլար

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img