Fri, 19 December
-2.9 C
Yerevan
USD: 381.47 RUB: 4.74 EUR: 446.97 GEL: 141.58 GBP: 510.45

Daily Archives: May 23, 2013

Հայաստանում մայիսի 23–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 414,56 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 23-ի արդյունքներով, մայիսի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,33 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,82 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 23-ին 414,82 դրամ է կազմել [Edit this entry]

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 23-ի արդյունքներով, մայիսի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,33 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,82 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր քարտատերերին «Մաքուր ջուր» ծառայությունների համար 10%-նոց զեղչ կտրամադրի

Այսուհետ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր քարտապանները կստանան 10% զեղչ «Մաքուր Ջուր» ընկերության ծառայություններից օգտվելիս, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Համաշխարհային բանկը 30 մլն դոլար կտրամադրի ոռոգման համակարգերի արդիականացման համար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից։

Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրումը դեռ նպատակահարմար չէ. վարչապետ

Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրումը դեռ նպատակահարմար չէ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հ խորհրդարանն ընդունեց կառավարության ծրագիրը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց կառավարության 2013-2017 թվականների գործունեության ծրագիրը հայտնում է «ԱՌԿԱ գործակալության թղթակիցը։

ԵԿԲ–ում պատրաստ են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գնանկման դեմ

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է ընդլայնել գնանկման դեմ կիրառվող միջոցների ցուցակը, Վաշինգտոնում տեղեկացրել է բանկի կառավարման անդամ Փիթեր Փրեթը, հաղորդում է Reuters–ը։ Եվրոպական ֆինանսական ինստիտուտներից պարտքով վերցված ֆինանսավորման պակասը կարող է վնասել տնտեսության աճն ու անցանկալի կերպով նվազեցնել գնաճը, նշել է ֆինանսիստը։

Տնտեսության խթանման դադարեցման մտավախությունների պատճառով ԱՄՆ բորսաները նվազել են

ԱՄՆ տնտեսության խթանման ծրագրի հնարավոր դադարեցման մտավախությունների ֆոնին ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի առուվաճառաքները նվազումով են ավարտել, վկայում են բորսաների տվյալները։

ԱՄՆ բորսաների նվազման ֆոնին ԱԽՏ բորսաները նույնպես առավելապես նվազում են գրանցել

Նախօրեին ԱՄՆ բորսաների նվազումից հետո Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի օրվա` մայիսի 23–ի առուվաճառքները նույնպես բացել են առավելապես նվազմամբ, վկայում են առուվաճառքի տվյալները։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հատուկ ուշադրություն է դարձվում գործառնական ռիսկերի կառավարմանը. մամուլի ծառայություն

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հատուկ ուշադրություն է դարձվում գործառնական ռիսկերի կառավարմանը, նշեցին բանկի մամուլի ծառայությունից։