Համաշխարհային բանկը 30 մլն դոլար կտրամադրի ոռոգման համակարգերի արդիականացման համար

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, այս ծրագիրը կօժանդակի Հայաստանի Հանրապետության կառավարության շարունակական աշխատանքներին, որոնք ուղղված են չորս թիրախային ոռոգման համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ ծախսատար և կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա և ջուրը սպառողներին ժամանակի հասցնելով:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկը ունի 30 տարի մարման ժամկետ և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:

Հիմնական ներդրման նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով: Ոռոգման համակարգերի արդիականացման առաջարկվող ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձևավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում և Քաղցրաշենում։

Ընտրված 13 պոմպային ոռոգման համակարգերի հետ կապված կվերականգնվեն շուրջ 52 կմ երկարությամբ ջրանցքներ, որպեսզի նվազեցվեն պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող ոռոգման ջրերի կորուստները: Այս ջրանցքներին ուղղված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող 20 միլիոն խորանարդ մետր ջրի խնայողություն: Սա հնարավոր կդառնա հիմնականում ջրի կորուստների նվազեցման միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 100 մետր ջրագծի համար կատարված փոփոխությունների արդյունքում վայրկյանում 1.2 լիտր ջրի խնայողություն կապահովվի:

Բացի էլեկտրաէներգիայի խնայողությունից, որը կկազմի 38 միլիոն կվ/ժ-ից մի փոքր ավել, ինչը կազմում է Հայաստանի ոռոգման համակարգի համար պահանջվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը, ծրագիրը նաև թույլ կտա ներկայումս սպասարկվող տարածքների համար բարելավել ջրի առկայությունը: Սա թույլ կտա, որ նախկինում ոռոգվող 2400 հա հողատարածք վերստին դառնա ոռոգելի, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը:

Ըստ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի, բանկի կողմից գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը մեկնարկել է այն ժամանակ, երբ Կառավարությունը ձգտում էր մեղմել ռիսկերը ենթակառուցվածքների բարելավման և մասնակցային ոռոգման պրակտիկայի միջոցով։

Աշխատանքների բարելավումից ու ծառայությունների մատուցման ավելի մեծ հնարավորություններից կշահեն ծրագրի հիմնական շահառուները` ջրային տնտեսության երկու պետական գործակալությունները և ջրօգտագործողների 44 ընկերությունները:

1992թ.-ից Համաշխարհային բանկին և 1993թ-ից Միջազգային զարգացման ընկերակցությանը անդամակցող Հայաստանին տրամադրվել է շուրջ 1.73 մլն ԱՄՆ դոլար: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img