Monthly Archives: June, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 28–ին 409,94 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 28-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 409,94 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 28–ին 409,90 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 26-ի արդյունքներով, հունիսի 27–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,30 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,90 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն. 2013 թվականի տարեկան գնաճը հունիսին 6,8% կկազմի

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը սպասում է, որ 2013 թվականի տարեկան գնաճը հունիսին 6,8% կկազմի։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասի նշվում է ՌԴ սոցիալտնտեսական մոնիթորինգում։ Հիշեցնենք, որ մայիսին տարեկան գնաճը կազմել է 7.4 տոկոս։

Տնտեսական զարգացման նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում

Տնտեսական զարգացման նախարարությունը (ՏԶՆ) կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում։ Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը, հաղորդում է РБК–ն։

NASDAQ OMX Արմենիա բորսայի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում իրականացված գործարքների ծավալը մեկ տարում ավելացել է և կազմել 1 մլրդ դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների համախառն ծավալը, ընթացիկ տարվա ապրիլի վերջի տվյալների համաձայն, կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով յոթ անգամ, ուրբաթ տեղեկացրեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Արարատբանկը հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին

Արարատբանկն ուրբաթ հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի յոթերորդ թողարկման մասին։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում հայտարարվել է Արարատբանկի արժեկտրոնային պարտատոմսերի 6-րդ թողարկման մասին

Արարատբանկն ուրբաթ հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 6-րդ թողարկման մասին, որոնք ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով։

Հայաստանում փողի զանգվածի ծավալը մայիսին ավելացել է 1,2%–ով և 1384,2 մլրդ դրամ կազմել

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի մայիսի վերջին, 2012 թվականի ապրիլի համեմատ, աճել է 1.2%–ով և կազմել է ավելի քան 1384,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի մայիսին աճել են 1,9 տոկոսով` մինչև 1 669,7 մլն դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի մայիսին կազմել են 1 669,7 մլն դոլար` 2012թ. մայիսի համեմատ աճելով 1,9 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Հայաստանում փողի բազան մայիսին աճել է 5,2%–ով և կազմել է շուրջ 714,8 մլրդ դրամ

Հայաստանում փողի բազան 2013 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ աճել է 5,2%–ով և կազմել է շուրջ 714,8 մլրդ դրամ։ Ինչպես »ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկից, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն մայիսի վերջին կազմել է ավելի քան 404,3 մլրդ դրամ` մարտի 399,3 մլրդ դրամի դիմաց։

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաարատավոր երկրների հնգյակում. հետազոտություն

Հայաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշում, որը կազմվել է Bloomberg գործակալության վերլուծաբանների կողմից;

Է.Նաբիուլինա. «ՌԴ ԿԲ–ն չի ծրագրում 2016թ.–ից դուրս գալ Սբերբանկի կապիտալից»

Ռուսաստանի Բանկը չի նախատեսում 2016թ.–ից դուրս գալ Սբերբանկի կապիտալից, Ռուսաստանի կառավարության նիստի ելույթի ընթացքում տեղեկացրել է ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։ Նա խնդրել է, որ բանկը հանեն սեփականաշնորհման ծրագրից, գրում է РБК–ն։