Հայաստանում պետական պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը երկրորդային շուկայում աճել է 3,1 անգամ` հասնելով 38,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Պետական պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը երկրորդային շուկայում 2013թ.–ի ապրիլին կազմել է 38,9 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 3,1 անգամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2013թ.–ի ապրիլի տեղեկատվական ամսական տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` 2013թ.–ի ապրիլին իրականացված գործարքների միջին տոկսադրույքը կազմել է 12,7 տոկոս` նույն տարվա հունվարի 13,6 տոկոսի դիմաց։ Առավելագույն տոկոսադրույքն ապրիլին կազմել է 16,46 տոկոս (2013թ.–ի հունվարին`16,5%), իսկ նվազագույն տոկոսադրույքը` 6,75 տոկոս (հունվարին` 7,89%)։

Գործարքների առավել շատ ծավալը հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է պետական պարտատոմսերով` 5–7 տարի ժամկետով և 14 մլրդ դրամի չափով։ Տվյալ պետական պարտատոմսերի միջին տոկոսադրույքը կազմել է 16,04 տոկոս (առավելագույն դրույքը` 16,47%, իսկ նվազագույն`14,48%)։

Միաժամանակ գործարքների առավել քիչ ծավալն ապրիլին իրականացվել է կարճաժամկետ պետական պարտատոմսերով` մինչև 6 ամսով 211,7 մլն դրամի չափով` 8,04 տոկոս միջին տոկոսադրույքով (առավելագույն դրույքը` 10,75%, նվազագույնը` 6,75%)։

Պետական պարտատոմսերով իրականացված գործարքների համախառն ծավալը երկրոդային շուկայում 2013թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին կազմել է 76,5 մլրդ դրամ` 13,31 տոկոս միջին տոկոսադրույքի չափով։ ($1 – 414,92 դրամ է). -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img