Thu, 18 December
1.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.77 EUR: 447.27 GEL: 141.62 GBP: 509.42

Daily Archives: Jun 24, 2013

Հայաստանում ոսկու գինը նվազել է 3,18%–ով և 1 գրամի դիմաց կազմել 16345,92 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Է.Նաբիուլինան խելամիտ չի համարում բանկերի արհեստական կոնսոլիդացիան

ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան խելամիտ չի համարում բանկերի արհեստական համախմբումը` կապիտալի չափի վերաբերյալ պահանջներն ավելացնելու հաշվին, գրում է РБК–ն։

NASDAQ OMX Արմենիայում հունիսի 24–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 24–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 24–ին 411,64 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 24-ի արդյունքներով, հունիսի 21–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,36 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,64 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հունաստանի դատարանը օրինական է ճանաչել 100 մլրդ եվրոյի պետական պարտատոմսերի դուրսգրումը

Հունաստանի պետական խորհուրդը` երկրի գերագույն վարչարարական դատարանը, սահմանադրական ու օրինական է ճանաչել 2012 թվականի մարտին հունական պետական պարտատոմսերի դուրսգրումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $14,84 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 17-21–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 14,84 մլն դոլար` հունիսի 10–14-ն ընկած ժամանակահատվածում գրանցած 14,05 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,5 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 411,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: