NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $14,84 մլն է կազմել

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 17-21–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 14,84 մլն դոլար` հունիսի 10–14-ն ընկած ժամանակահատվածում գրանցած 14,05 մլն դոլարի դիմաց,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքն իրականացվել է 1 դոլարի դիմաց  410,82 դրամ միջին կշռված փոխարժեքով, բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1-ը  413,43 դրամ է )։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img