Wed, 4 March
2.1 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Daily Archives: Jun 25, 2013

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երկու վերանորոգված մասնաճյուղեր Երևանում և Արարատի մարզում

ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված և նորացված «Մյասնիկյան» և «Արարատ» մասնաճյուղերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 25–ին 410,35 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 25-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 410,35 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 25–ին 410,70 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 25-ի արդյունքներով, հունիսի 24–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,94 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,70 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԿԲ–ն թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ, երեքշաբթի տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

Հունիսի 25-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52246145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալն առաջին եռամսյակում 225,6 մլրդ դրամ է կազմել

Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 225,6 մլրդ դրամ, ինչը 25,5 տոկոսով շատ է 2012թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից, նշված է ՀՀ ԿԲ բանբերում։

Հայաստանի բանկոմատների քանակը 2013թ.–ի I եռամսյակում հասել է 1182 -ի

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից Հայաստանի տարածքում տեղադրված բանկոմատների քանակը 2013թ.–ի մարտի վերջի դրությամբ հասել է 1182-ի` ավելանալով 12-ով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ կայքը:

ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքն առաջին եռամսյակի արդյունքներով 1,03 մլրդ դոլար է կազմել

Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2013թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 1,03 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 1,17 դոլարի համեմատ կրճատվելով 12,8 տոկոսով։

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն «Դիջիթեք» բիզնես–ֆորումի ընթացքում ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայություն է առաջարկել

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ն մասնակցել է «Դիջիթեք» վեցերորդ ամենամյա բիզնես– ֆորումին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից

Նաբիուլինան առաջարկում է ՓՄՁ–ներին վարկավորող բանկերի վերաֆինանսավորում իրականացնել

ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան մտադիր է բանկերի վերաֆինանսավորման մեխանիզմ գործարկել փոքր և միջին ձեռնարկություններին տրված վարկերի գրավի դիմաց։ Ինչպես գրում է banki.ru–ն, այս գաղափարի շուրջ, որը նա դեռ պետք է քննարկի կառավարության հետ, Նաբիուլինան խոսել է «Վեդոմոստի» թերթի հետ։

Չինաստանի տնտեսական թույլ հեռանկարի ֆոնին ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

Չինաստանի զարգացման վերաբերյալ կանխատեսումների վատացման , ինչպես նաև երկրում լիկվիդայնության պակասի շուրջ առկա մտավախությունների ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի առուվաճառքները բացել են նվազումով, վկայում են առուվաճառքի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։