Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

 ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․   Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։

Ընկերությունը թողարկել է 1,5 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են Կոնվերս Բանկի միջոցով:

Պարտատոմսերի շուրջ 90%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ գերազանցապես Converse Mobile հավելվածի միջոցով։ Ընդհանուր առմամբ, ներդրողների թիվը գերազանցել է 500-ը:

Ցուցակման խորհրդանշական զանգը հնչեց փետրվարի 24-ին, իսկ փետրվարի 27-ից ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու Գլոբբինգի պարտատոմսերի բորսայական առևտրին։

Կոնվերս Բանկը՝ ՀՀ կապիտալի շուկայի ակտիվ մասնակից

Կապիտալի շուկայի զարգացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Բանկը տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում է պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչև թողարկման կազմակերպում, տեղաբաշխում և շուկայի ստեղծում։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշում է. «Բանկը հետևողական քայլեր է ձեռնարկում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ և արդեն ունի հաջողված համագործակցության փորձառություն տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների հետ։ Հայաստանում առողջապահության և օնլայն առևտրի ոլորտի առաջին ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումներն իրականացվել են հենց Կոնվերս Բանկի միջոցով։ Մենք շարունակելու ենք աջակցել նման նախաձեռնություններին՝ բիզնեսին տրամադրելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ ներդրողներին՝ ներդրումային նոր գործիքներ»։

Գլոբբինգի զարգացման նոր փուլը

Պարտատոմսերի տեղաբաշխմամբ Գլոբբինգի համար մեկնարկեց զարգացման նոր փուլ։ «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ խորհրդի նախագահ և Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշում է. «Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետից շուտ ավարտը մեզ համար դարձավ ներդրողների բարձր վստահության վկայություն։ Հատկապես ոգևորիչ է, որ պարտատոմսերի շուրջ 90 տոկոսը ձեռք են բերել ֆիզիկական անձինք, ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է ներդրումային ոլորտում։ Եվ մեկ կարևոր հանգամանք՝ ակտիվ ներդրում են կատարել նաևԳլոբբինգի հաճախորդներ: Ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում և Ղազախստանում լոքերների ցանցի ու ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանը և թվային լուծումների կիրառմանը»։

Օրինակելի նախադեպ շուկայի համար

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասում է. «Օնլայն առևտրի ոլորտի առաջատար ընկերության մուտքը կապիտալի շուկա կարևոր ազդակ է մասնավոր հատվածի զարգացման և Հայաստանի ներդրումային միջավայրի խորացման համար։ Նման ընկերությունների ակտիվացումը ձևավորում է նոր վստահություն և կարող է դառնալ օրինակելի նախադեպ արագ աճող այլ բիզնեսների համար՝ պարտատոմսային ֆինանսավորումը դիտարկելու որպես կայուն և մրցունակ այլընտրանք»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img