«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա։ Ցուցակելով իր պարտատոմսերը՝ «Գլոբբինգ» ՍՊԸ-ն դարձավ իր ոլորտը ներկայացնող առաջին ընկերությունը AMX-ում։ Այս մասին հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

«Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի անվանական, արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, համապատասխանաբար՝

-1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 30,000 հատ,

-2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, տարեկան 8․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 20,000 հատ։

Ներդրողներն արդեն փետրվարի 27-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

Պարտատոմսերի ցուցակման պահից կարող է թույլատրվել նաև նշված պարտատոմսերով հասցեական առևտրի իրականացումը և ռեպո գործարքների կնքումը:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 12-ից 2026 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով, օնլայն առևտրի ոլորտի առաջատար ընկերության մուտքը կապիտալի շուկա կարևոր ազդակ է ինչպես մասնավոր հատվածի զարգացման, այնպես էլ Հայաստանի ներդրումային միջավայրի խորացման տեսանկյունից։

«Այս թողարկումը վկայում է ընկերության կորպորատիվ կառավարման և երկարաժամկետ ռազմավարության հասունացման մասին։ Նման ընկերությունների ակտիվացումը կապիտալի շուկայում ձևավորում էնոր վստահություն և կարող է դառնալ օրինակելի նախադեպ այլ արագ աճող բիզնեսների համար՝ դիտարկելու պարտատոմսային ֆինանսավորումը որպես կայուն և մրցունակ այլընտրանք»,-ասել է նա։

«Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ խորհրդի նախագահ և Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ  Հարությունյանը հայտարարել է, որ տեղաբաշխման ժամկետից շուտ ավարտը ներդրողների բարձր վստահության ցուցիչ էր:

« Հատկապես ոգևորիչ էր, որ ընկերության պարտատոմսերի ավելի քան 90%-ը ձեռք են բերել ֆիզիկական անձինք, ինչը համարվում է բացառիկ բարձր ցուցանիշ ներդրումային ոլորտում»,-ասել է նա՝  հավելելով, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են Գլոբբինգի հետագա զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանը։

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ Կոնվերս Բանկը հետևողական քայլեր է ձեռնարկում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով այն ընկերություններին, որոնք պատրաստ են երկարաժամկետ և կառուցվածքային ֆինանսավորման։

«Կարևոր և տպավորիչ էր հատկապես հանգամանքը, որ պարտատոմսերի մոտ 90 տոկոսը տեղաբաշխվել էր ֆիզիկական անձ ներդրողների շրջանում` գերազանցապես ConverseMobile հավելվածով»,-նշել է նա։

Պարտատոմսերից ներգրավված միջոցներն ընկերության կողմից օգտագործվելու են Հայաստանում և Ղազախստանում լոքերների ցանցի և ինովացիոն սպասարկման սրահների աննախադեպ ընդլայնման, նոր ծառայությունների ներդրման, վերաֆինանսավորման և թվային լուծումների կիրառման ուղղությամբ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img