Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի ընթացքում գործարարները քննարկել են բիզնես միջավայրում վստահության կառուցման արվեստն ու հույզերի կառավարման հմտությունները։

Այս անգամ Ակբա բիզնես ակումբի հյուրը EVINAUX ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Սարգսյանն է, ով մասնակիցներին ներկայացրել է ղեկավարների կողմից կազմակերպություններում հուզական մթնոլորտի կառավարման կարևորությունը, հուզականության դերն ու ազդեցությունը բիզնեսում։

 «Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են մեր դրական կամ բացասական հույզերն ազդում մեր գործողությունների, մեր բիզնեսի վրա։ Ակբա բիզնես ակումբը համախմբող է և ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ կարողանում են բարձրաձայնել իրենց հարցերը ու ստանալ դրանց պատասխանները, լուծումները, ինչպես նաև այդ լուծումները փոխանցել այլ մարդկանց։ Սա երևի լավագույն մեխանիզմներից մեկն է»,- նշել է EVINAUX ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Սարգսյանը։

  Հայաստանի բանկային համակարգում Ակբան միակն է, որը հիմնադրել է բիզնես ակումբ՝ գործարարներին միավորելու և գործընկերային հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Գործարարներն Ակբա բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։ 

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։

 «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝ 

•        մասնակցել անվճար բիզնես դասընթացների, 

•        դառնալ Ակբա բիզնես ակումբի անդամ,

 •       օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,

•        առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ Ակբա բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ.

UATE Expo–ի ավելի քան 763 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img