Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով։ Նոր քարտերը համատեղում են շահավետ սպասարկման պայմաններն ու լեգենդար նկարազարդումներից ոգեշնչված ձևավորումը՝ միաժամանակ հաճախորդներին ընձեռելով Փարիզ ռոմանտիկ ուղևորություն շահելու հնարավորություն։ Հաճախորդները կարող են չորս դիզայնից ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է իրենց տրամադրությանը, և ունենալ քարտ, որը ամեն օր կհիշեցնի հոգատարության և սիրո կարևորության մասին։

 Յունիբանկի Love Is… քարտերը բազմարժութային են. քարտին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով, ինչը հարմար է հատկապես արտերկրում վճարումների համար: Քարտերի օրական սահմանաչափը կազմում է մինչև 2.5 մլն դրամ։ Քարտապաններին տրամադրվում է հարմար մոբայլ հավելված, անվճար SMS ծանուցումների հնարավորություն և շուրջօրյա աջակցություն։ Քարտը ձևակերպելու համար կարելի է դիմել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ։ 

«Love Is… քարտը ոչ միայն հարմար միջազգային Visa քարտ է՝ ժամանակակից հնարավորություններով, այլև ջերմ հիշողություններ ու դրական զգացողություններ փոխանցելու միջոց։ Վստահ ենք, որ քարտերի այս շարքը կվայելի մեծ պահանջարկ այն հաճախորդների շրջանում, ովքեր գնահատում են ոչ միայն հարմարավետությունն ու տեխնոլոգիական առաջընթացը, այլև անկեղծ սիրո մասին պատմությունները», — նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

 Հայտնի նկարազարդումները հիմնված են նորզելանդացի նկարչուհի Քիմ Գրովի և նրա իտալացի ամուսնու՝ Ռոբերտո Կազալիի իրական սիրո պատմության վրա։ Սկզբում ստեղծված որպես անձնական հաղորդագրություններ՝ դրանք ժամանակի ընթացքում դարձել են զգացմունքների համաշխարհային խորհրդանիշ։ Այսօր այդ պատմությունը շարունակվում է Յունիբանկի քարտերի միջոցով։

 Սիրո քաղաք՝ Փարիզ երկու անձի համար նախատեսված մեկշաբաթյա ուղևորության խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ձևակերպել Յունիբանկի Love Is… քարտը և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը կատարել առնվազն մեկ գործարք։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img