Thu, 18 December
-0.9 C
Yerevan
USD: 381.57 RUB: 4.75 EUR: 447.43 GEL: 141.61 GBP: 508.82

Daily Archives: Jul 2, 2013

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 2–ին 410,81 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 2-ի արդյունքներով, հուլիսի 1–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,94 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,81 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 2–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 2–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի մայիսին աճել է 24,8%–ով և կազմել 13 միլիարդ դրամ

Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել են 24,8 տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 21,3 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,28 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՄՀ–ն հաստատել է EFF/ECF ծրագրերի շրջանակներում Հայաստանին 84 մլն դոլարի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործող խորհուրդը երեքշաբթի ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականության վեցերորդ և վերջնական ամփոփիչ ստուգումը` «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) և «Երկարաձգվող վարկավորում (EFC) ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքներով Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) չափով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի։

Moody’s–ը Կիպրոսի սուվերեն պարտատոմսերի փոխանակման ծրագիրը պարտավորությունների դեֆոլտին համարժեք է ճանաչել

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը կարծում է, որ Կիպրոսի պետական պարտատոմսերի փոխանակման ծրագիրը համարժեք է հանրապետության պարտավորությունների դեֆոլտին, հաղորդում է РБК–ն։

Ճապոնիայի կենսաթոշակային հիմնադրամը ռեկորդային 113 մլրդ դոլար եկամուտ է ստացել ներդրումներից

Ճապոնիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը (GPIF) ռեկորդային տարեկան եկամուտ է ստացել ներդրումներից. 2013թ.–ի մարտի 31–ին ավարտված 2012–2013 ֆինանսական տարվա արդյունքներով հիմնադրամի ներդրումային գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 11,22 տրլն իեն (ընթացիկ փոխարժեքով 113 մլրդ դոլար), գրում է РБК–ն։

Հայաստանում բորսային գործարքների ծավալն առաջին եռամսյակում 1.7 մլրդ դրամ է կազմել

NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում 1 745,2 մլրդ դրամ է կազմել` 15,7% աճ ապահովելով 2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ, տեղեկացնում է Հայաստանի վիճակագրական ազգային ծառայությունը։

Պորտուգալիայի ֆինանսների նախարար Վ. Գաշպարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պորտուգալիայի ֆինանսների նախարար Վիտոր Գաշպարը հրաժարականի դիմում է ներկայացրել, գրում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Վատիկանի բանկի գլխավոր տնօրենն ու օգնականը հրաժարվել են իրենց պաշտոններից

Վատիկանի բանկի գլխավոր տնօրեն Պաոլո Չիպրիանին ու նրա օգնական Մասսիմո Ռուլլին պաշտոնից ազատվելու հրաժարական են ներկայացրել, գրում է banki.ru–ն` հղում անելով Սուրբ գահի մամուլի ծառայությանը։

ԱՄՆ–ի և Եվրոպայի դրական նորությունների ֆոնին ԱԽՏ բորսաները մեծ մասամբ աճով են բացվել

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հուլիսի 2-ի առուվաճառքները հիմնականում բացել են աճով. Պատճառը ԱՄՆ–ի և եվրագոտու մի քանի երկրների արդյունաբերական ոլորտի գործարար ակտիվության վերաբերյալ դրական տվյալներն են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։