Հայաստանում բորսային գործարքների ծավալն առաջին եռամսյակում 1.7 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում 1 745,2 մլրդ դրամ է կազմել` 15,7% աճ ապահովելով 2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ, տեղեկացնում է Հայաստանի վիճակագրական ազգային ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով, ռեպո գործառնությունների ծավալը եռամսյակի ավարտին կազմել է 8,6  մլն դրամ: Միաժամանակ բաժնետոմսերով գործարքները կազմել են  794 մլն դրամ, պետական պարտատոմսերով գործարքները՝ մոտ 319,4 մլն դրամ, կորպորատիվ պարտատոմսերով գործարքները՝ 623,2 մլն դրամ:

Պաշտոնական տվյալներով` 2013 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 47 գործարք, իսկ լիսթինգ անցած կազմակերպությունների թիվը կազմել է 14:

Միևնույն ժամանակ, ներդրումային ծառայություններ տրամադրող անձանց կողմից իրականացված գործարքների ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտին կազմել է 1 213,1 մլրդ դրամ:

ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանում առաջին եռամսյակի տվյալներով գործում է ներդրումային ծառայություններ մատուցող 9 կազմակերպություն և արժեթղթերի 14 էմիտենտ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img