Daily Archives: Jul 10, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 10–ին 411 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 10-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 411 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 10-ին 411,50 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 10-ի արդյունքներով, հուլիսի 9–ի ցուցանիշի համեմատ նվազել է 0,26 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,50 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայկական բանկերը 2012 թ.–ի արդյունքներով չեն հայտնվել ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի ցուցակում

Հայաստանի բանկերը չեն հայտնվել «ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության կողմից պատրաստած ԱՊՀ խոշոր բանկերի 100 խոշոր բանկերի վարկանիշային ցուցակում։

HSBC Բանկ Հայաստանը սահմանել է առևտրի ֆինանսավորման ոլորտի լավագույն հաճախորդների հնգյակը

HSBC Բանկ Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ սահմանում է առևտրի ֆինանսավորման ոլորտի հաճախորդների լավագույն հնգյակը։

Finstore.am–ը նոր խոսք է Հայաստանի մեդիաարդյունաբերության շուկայում

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: «ԱՌԿԱ» գործակալությունն իր պրոֆեսիոնալ հիմքերն է համարում հուսալիությունը, հավաստիությունը և օպերատիվությունը։ 2012թ.–ին գործակալությունը ձեռնամուխ եղավ նոր նախագծի` Finstore.am–ի մշակմանը։ Դրա զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին Review բիզնես հանդեսը զրուցել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովի հետ։

Եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ` ԵԿԲ–ի հայտարարությունների և Իտալիայի վարկանիշի նվազման հիման վրա

Երեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին եվրոյի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ`ԵԿԲ կառավարիչների խորհրդի անդամ Յորգ Ասմուսենի` հետագա դրամային քաղաքականության և Իտալիայի ինքնիշխան վարկանիշի նվազման մասին հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել ԱՄՆ–ից և Չինաստանից ստացված նորությունների հիման վրա

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` հուլիսի 10-ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` Alcoa Inc. ալյումինե հսկայի տեղեկությունների հրապարակումների և Չինաստանի սպառողական գների աճի տվյալների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։