Thu, 13 November
8.1 C
Yerevan
USD: 382.09 RUB: 4.72 EUR: 442.04 GEL: 141.26 GBP: 501.45

Daily Archives: Jul 15, 2013

Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 0.76%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 15268.40 դրամ

Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.76%–ով կամ 115.63 դրամով մեկ գրամի դիմաց` հուլիսի 15–ին կազմելով 15268.40 դրամ մեկ գրամի դիմաց։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 15–ին Հայաստանում կազմել է մեկ դոլարի դիմաց 409.53 դրամ

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 15–ի արդյունքներով կազմել է 410.51 դրամ մեկ դոլարի դիմաց։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 15–ին 409,90 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 15-ի արդյունքներով, հուլիսի 13–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.3 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,90 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԿԲ–ն հուլիսի 15-ին 95 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26131142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Կոնվերս բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել գեղանկարիչ Արթուր Սարգսյանի աշխատանքների ցուցահանդեսը և ալբոմի շնորհանդեսը

Ժամանակակից գեղանկարիչ Արթուր Սարգսյանի ինքնատիպ գործերի նոր ալբոմի շնորհանդեսը և գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսի հովանավոր է հանդես եկել Կոնվերս բանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի մայիսին 5,69% է կազմել

Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի մայիսին կազմել է 5,69 տոկոս, ինչը 0,38 տ.կ.–ով ավել է 2013 թվականի ապրիլի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $8,8 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 8,8 մլն դոլար` հուլիսի 1-4–ն ընկած ժամանակահատվածում գրանցած 3,9 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,5 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 410,26 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը մայիսի վերջին ավելացել է 2,4%-ով՝ կազմելով ավելի քան 1 364,7 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա մայիսի վերջին, ապրիլի համեմատ, ավելացել է 2,4 տոկոսով և կազմել ավելի քան 1 364,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Չինաստանից ստացված վիճակագրության ակնկալիքով

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հուլիսի 15-ի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով` երկրորդ եռամսյակում առանցքային մակրոտնտեսական ցուցանիշի վերաբերյալ Չինաստանից ստացված վիճակագրության ակնկալիքով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ACBA ON-LINE–ի հաճախորդները կարող են հաշիվների վերաբերյալ տեղեկանքների ստացման նպատակով հայտեր ուղարկել առանց բանկ այցելելու

ACBA ON-LINE–ի հաճախորդներին ընձեռվում է առանց Բանկ այցելելու հաշիվների վերաբերյալ տեղեկանքների ստացման նպատակով հայտերի ուղարկման հնարավորություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից։