ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Ճապոնիայից և ՉԺՀ–ից ստացված նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` հուլիսի 18–ի առուվաճառքները տարբեր ուղղություններով են բացել` հունիսի 10–11–ն ընկած ժամանակահատվածում դրամական քաղաքականության վերաբերյալ Ճապոնիայի Բանկի նիստի արձանագրությունների հրապարակման և ՉԺՀ–ից ստացված նորությունների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն  աճել է 0,40 տոկոսով՝ կազմելով 14675 կետ: Հարավկորեական  KOSPI-ն ընկել է 0,60 տոկոսով՝ կազմելով 1876,12 կետ: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0,36 տոկոս՝ հասնելով 4999,60 կետի:

Ճապոնիայի Բանկի նիստն անցկացվել է շուկայի բարձր տատանումների և պարտատոմսերի գների աճի պայմաններում, այն բանից հետո, երբ բանկը հայտնել է պարտատոմսերի գնման ծրագրի մասին։ Հանդիպման շրջանակներում տնօրենների խորհուրդը քննարկել է շուկայի տատանումների նվազման վերաբերյալ հնարավոր միջոցները։ Նիստից հետո որոշում է կայացվել ընդլայնել վարկավորման ծրագիրը։

Բացի այդ, ավելի վաղ`չորեքշաբթի, Չինաստանի առևտրի նախարարությունը տեղեկացրել է, որ շուտով միջոցներ կձեռնարկի արտահանման և ներկրկման խթանման ուղղությամբ, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img