Daily Archives: Jul 23, 2013

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 23–ին 409,98 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 23-ի արդյունքներով, հուլիսի 22-ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,01 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,97 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Լոնդոնում ոսկու գինն այսօր նորացրել է ամսվա ընթացքում առավելագույն արժեքը` ամրանալով 1326 դոլ/ունցիա մակարդակից բարձր դիրքում

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot–ն այսօր նորացրել է առավելագույն արժեքի ամսվա ընթացքում` գերազանցելով 326 դոլար/ունցիան։

Հայաստանում վճարային քարտերով իրականացված ինտերնետային գործարքների ծավալը մայիսին կրճատվել է 15,4%–ով և կազմել մոտ 1,7 մլրդ դրամ

Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով իրականացված ինտերնետային գործարքների ծավալը մայիսի վերջին կազմել է 1,68 մլրդ դրամ` ապրիլի համեմատ կրճատվելով 15,4 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մայիսի ամսական տեղեկագրում։

Հայաստանն արդեն այսօր կարող է մասնակցել բանկային համակարգի զարգացմանը` եվրասիական գործընթացի շրջանակներում. ՄՄՀՊԻ ռեկտոր

Հայաստանի հասուն բանկային համակարգը կարող է օգտվել եվրասիական նախագծի կողմից տրամադրվող առավելություններից, կարծում է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը:

«Պոչտա Ռոսիի»-ն պատրաստվում է բանկային լիցենզիա ստանալ

«Պոչտա Ռոսիի» ԴՊՈՒՁ–ը հրաժարվել է մասնավոր ներդրողի հետ գործընկերությամբ Փոստային բանկի ստեղծման ծրագրերից։ Ընկերությունը որոշել է միկրովարկավորման և դրամական միջոցների ինքնուրույն ծառայություններ մատուցել բնակչությանը։ Այդ մասին «Իզվեստիա» պարբերականին է հայտնել ԴՊՈՒՁ–ի աղբյուրը։