Monthly Archives: July, 2013

NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ հուլիսի 31–ին չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 31–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հուլիսի 31–ին մեկ դոլարի դիմաց 409.75 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 31-ի արդյունքներով, հուլիսի 30–ի ցուցանիշի համեմատ

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի հունիսին կազմել են 1 605.7 մլն դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի հունիսին կազմել են 1 605.7 մլն դոլար` 2013թ. մայիսի համեմատ կրճատվելով 3.8 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում

Հայաստանում փողի բազան հունիսին կրճատվել է 7.8%–ով և կազմել է շուրջ 659.2 մլրդ դրամ

Հայաստանում փողի բազան 2013 թվականի հունիսի արդյունքներով մայիսի համեմատ կրճատվել է 7.8%–ով և կազմել է շուրջ 659.2 մլրդ դրամ։

ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը մայիսին աճել է 20,7%–ով`կազմելով 1,76 միլիոն մարդ

Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի մայիսին կազմել է 1 768 146` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1,2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները երկրորդ եռամսյակում աճել են 8%–ով` կազմելով 1 660,8 մլրդ դրամ

Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2013թ.–ի հունիսի 31–ի դրությամբ կազմել են 1 660,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 8 տոկոսով։

Սթրոս–Կան. «Օֆշորային գոտիները տնտեսության քաղցկեղային ուռուցքներն են, որոնք պետք է վերացնել»

Օֆշորային գոտիները տնտեսության քաղցկեղային ուռուցքներն են, որոնք պետք է վերացնել, «Ռոսիա–24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Արժույթի միջազգային հիմանդրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը։

Bank of Cyprus–ի խոշոր ավանդատուները 47,5% կորուստ կունենան

Կենտրոնական բանկի և Կիպրոսի ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, չապահովագրված դեպոզիտների գանձման դրույքը սահմանվել է 47,5 տոկոսի մակարդակում, ինչը 10 տ.կ.–ով շատ է ապրիլի սկզբի ցուցանիշից։

Արդշինինվեստբանկը միացել է զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրին

Արդշինինվեստբանկը hուլիսի 30-ից սկսում է վարկեր տրամադրել զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

ՌԴ աշխատանքի նախարարությունը կսահմանափակի «ոսկե պարաշյուտները» մինչև վեցամսյա աշխատավարձի չափով

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը պրոֆիլային գերատեսչությունների հետ համաձայնեցրել է Աշխատանքային օրենսգրքի լրացումները, որոնք կսահմանափակեն թոփ–մենեջերների վճարների չափը պետական ընկերություններից ազատվելիս` երեքից մինչև վեցամսյա աշխատավարձի չափով, ասվում է «Ռուսական թերթի» հոդվածում, որը լույս կտեսնի երեքշաբթի։

ՌԴ բաժնետոմսերի շուկան աճով է բացվել ոչ միանշանակ արտաքին ֆոնին

РТС ցուցիչը Մոսկվայի ժամանակով 10։01–ին աճել է 0.35 տոկոսով` մինչև 1346.02 կետ, ММВБ ցուցիչը` 0.38 տոկոսով` մինչև 1403.66 կետ, վկայում են Մոսկովյան բորսայի տվյալները։

Մոսկվայի բանկն իրեն է վերադարձրել ԳՈՒՄ–ի բաժնետոմսերի փաթեթը և նախատեսում է վաճառել դրանք

Մոսկվայի բանկը, որը ՌԴ–ում ակտիվներով վեցերորդն է, վերադարձրել է «ԳՈՒՄ առևտրի տան» բաժնետոմսերի գրեթե 3 տոկոսը և դարձել է 5–տոկոսանոց փաթեթի սեփականատեր, սակայն այդ բիզնեսը զարգացնել չի ծրագրում, իսկ արժեթղթերը ցանկանում է վաճառել։