Հայաստանում փողի բազան հունիսին կրճատվել է 7.8%–ով և կազմել է շուրջ 659.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի հունիսի արդյունքներով մայիսի համեմատ կրճատվել է 7.8%–ով և կազմել է շուրջ 659.2 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկից, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն հունիսի վերջին կազմել է ավելի քան 404,2 մլրդ դրամ` մարտի 404.3 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 147.6 մլրդ դրամ` մայիսի վերջին գրանցված ավելի քան 190.1 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 104.5 մլրդ դրամ` ապրիլի վերջի 116.3 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի հունիսի վերջին կազմել են շուրջ 369.9  մլրդ դրամ՝ մայիսի համեմատ կրճատվելով 7.4 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 289.2 մլրդ դրամ` մայիսի վերջի ավելի քան 315.3 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը` 409,90 դրամ)։  -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img