Daily Archives: Aug 9, 2013

Անգլիայի բանկի ղեկավարի կարծում է, որ ԿԲ–ում կանանց քանակը բավարար չէ

Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին ցանկանում է, որ բանկային կարգավորիչի ղեկավարի պաշտոնում կին լինի, ինչը կկոտրեր բրիտանական ԿԲ–ի 300–ամյա ավանդույթը, գրում է The Telegraph–ը։ Նա նշել է, որ կնպաստի կանանց թվի ավելացմանն Անգլիայի բանկի բոլոր կառույցներում։

Գնաճը գերազանցում է Ռուսաստանի բանկի նպատակային կանխատեսումները

Ռուսաստանի տարեկան գնաճը 2013 թվականի օգոստոսի 5–ի դրությամբ կազմել է 6.5 տոկոս, ինչը բարձր է ՌԴ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքից։

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մեդվեդևը հանձնարարել է բանկերը միացնել պետվճարումների համակարգին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կենտրոնական բանկին, Ֆինանսների նախարարությանը և Գանձապետարանին հանձնարարել է մինչև 2013 թվականի նոյեմբերի 6–ն ապահովել բոլոր ռուսական բանկերի միացումը Պետական և մունիցիպալ վճարումների պետական տեղեկատվական համակարգին (ՊՄՎ ՊՏՀ), որի միջոցով գերատեսչությունները տեղեկություն են ստանում պետծառայությունների և տուգանքների վճարումների վերաբերյալ, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։