Thu, 31 July
30.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Daily Archives: Aug 20, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 20–ին 406,36 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 20-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,36 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 20–ին 406,35 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 20–ի արդյունքներով, օգոստոսի 16–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,07 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,35 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ԿԲ–ն 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26182145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Հայաստանում ոսկու գինն աճել է 3,1%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16081,71 դրամ

Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3,1 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 479,14 դրամով` օգոստոսի 20–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16081,71 դրամ։

NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 19.06 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի օգոստոսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 19.06 մլն դոլար` օգոստոսի 5-ից 9–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 16.78 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 89.4 մլն դոլար են ձեռք բերել

Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում օգոստոսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 89.4 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 406.37 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

ԱԽՏ բորսաները շարունակում են նվազում գրանցել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 20–ի առուվաճառքները սկսել են ցուցիչների նվազումով` ԱՄՆ ԴՊՀ դրամային հետագա քաղաքականության անորոշության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Fitch–ը Հայաստանի ՀՆԱ–ի 5–տոկոսանոց աճ է կանխատեսում 2013-2015 թթ.–ներին

Fitch Ratings միջազգային վարկանշային կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ աճը 5 տոկոսի կհասնի 2013-2015 թվականներին, ինչը բարձր է գործակալության` նախորդ տարիների ցուցանիշներից, նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Գերմանական Commerzbank AG–ն «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին պատվոգիր է շնորհել միջազգային վճարումների բարձր որակի համար

Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank), 2012 գործունեության արդյունքներով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբանկի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար»,– նշում են բանկի մամուլի ծառայությունից: