Թաիլանդը զբոսաշրջիկներին թույլ կտա թվային ակտիվները փոխարկել ազգային արժույթի

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Թաիլանդի կառավարությունը թույլ կտա օտարերկրյա զբոսաշրջիկներին թվային ակտիվները վերածել թաիլանդական բահտի՝ ճանապարհորդության ծախսերը հոգալու համար, հայտարարել է ֆինանսների նախարար Պիչայ Չունհավաջիրան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Bloomberg–ին։

Երկրի իշխանությունները ցանկանում են զարգացնել նորարարությունները և աջակցել թվային ակտիվների օգտագործմանը՝ զբոսաշրջության ոլորտը խթանելու և օտարերկրացիներին հարմար վճարման տարբերակներ տրամադրելու համար: Նախարարի խոսքով՝ կոնվերտացիայի ծրագիրը կկոչվի TouristDigipay: Այն կգործարկվի փորձնական ռեժիմով չորրորդ եռամսյակում, փորձնական ծրագիրը կտևի 18 ամիս:

«Մենք ցանկանում ենք ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի հեշտացնենք օտարերկրյա զբոսաշրջիկների կացությունը Թաիլանդում», – ասել է Չունհավանջիրան։

«Այս նոր ծրագիրը ներկայացնում է նորարարությունը՝ որպես արտասահմանյան այցելուների կողմից կանխիկի և վարկային քարտերի օգտագործման փոխարինող», – ասել է նա։

Միաժամանակ թվային ակտիվները չի կարելի օգտագործել անմիջապես որպես վճարային միջոց ապրանքների և ծառայությունների համար։ Դրանք կարելի է միայն փոխանակել բահտի, և վաճառողները կընդունեն վճարումները բացառապես բահտով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img