Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 29 օգօստոսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15), հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Նորաբաց մասնաճյուղը հագեցած է բանկային ժամանակակից լուծումներով, Cash in/Cash out տերմինալներով, ինչպես նաև Ակբա բանկի acbaMax բանկոմատով։ Վերջիններիս միջոցով բացի գումարի կանխիկացումից և մուտքագրումից, հնարավոր է համալրել բանկում գործող ավանդային հաշիվները, մարել Ակբա բանկի, ինչպես նաև այլ բանկերի և վարկային կազմակերպությունների վարկերը, կատարել տարադրամի փոխարկում, համալրել Ակբայում և այլ բանկերում բացված բանկային հաշիվները, կատարել կոմունալ և 100+ այլ վճարումներ՝ խնայելով ժամանակ։

«Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը, ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղերը, հաճախորդներին առաջարկում են ոչ միայն բանկային ծառայությունների լայն փաթեթ, այլև ժամանակակից և արագ լուծումներ, որոնք հասանելի են մեկ վայրում։

Բացման կապակցությամբ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղում, մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, Amex Gold և Amex Blue տեսակի քարտերով «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում գործող  «Հոմպլեքս» և IKEA վաճառասրահներում  վճարում կատարելու դեպքում տրամադրվելու է կրկնակի MR միավոր, իսկ Amex Cashback քարտով վճարում կատարելու դեպքում՝ 2% Cashback։ Իսկ մասնաճյուղի առաջին 100 նոր ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր կակտիվացնեն acba digital հավելվածը, կպատվիրեն և կակտիվացնեն Visa Digital կամ MC Digital First թվային քարտերից որևէ մեկը, կստանան 5000 ՀՀ դրամ բոնուս։

Մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ապառիկ տեղում» վարկատեսակի համար կգործեն հատուկ պայմաններ:

Մանրամասն՝ բանկի կայքէջում։

«Ակբան շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով առավել սերտ կապ հաճախորդների և գործընկերների հետ։ Նորաբաց «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղի գործարկմամբ Հայաստանում գործող մեր մասնաճյուղերի թիվը հասավ 66-ի։ Բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել մեր ծառայություններն ամբողջ երկրի տարածքում՝ միաժամանակ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Հենց այս սկզբունքով էլ շարունակելու ենք մեր ճանապարհը՝ մշտապես ուղղված առաջընթացին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ակբա բանկի «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը գործում է «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում (հասցե՝ Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի փող., 1/47 շենք)։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img