Mon, 28 July
27.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Եվրապարտատոմսերի թողարկումը կխթանի Հայաստանում բաժնետոմսերի շուկայի ակտիվացումը. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրապարտատոմսերի թողարկումը կարող է խթան հանդիսանալ Հայաստանում բաժնետոմսերի շուկայի ակտիվացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Հայաստանը նախօրեին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

«Եթե մեզ հաջողվի պահպանել Հայաստանին շնորհած վարկանիշների մակարդակը, ապա ժամանակի ընթացքում ոչ միայն կառավարությունը, այլ նաև հայկական ընկերություններն իրենց բաժնետոմսերը կթողարկեն և կվաճառեն Արևմուտքում»,– ասաց նա։

Moody’s վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է Ba2 մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, Fitch գործակալությունը` «BB-» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ։

Ըստ Մանասերյանի, Հայաստանի վարկանիշը կարելի է «ծանրակշիռ» անվանել` նույնիսկ զարգացած արևմտյան երկրների վարկանիշների համեմատ։

«Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է մասնակցենք միջազգային ֆինանսական շուկաներում իրականացվող գործարքներին։ Այդ առումով սա (եվրապարտատոմսերի թողարկումը. «ԱՌԿԱ»), իհարկե, մեկ քայլ առաջ է` դրական երևույթ. և որքան շատ արտերկրում ճանաչեն այդ պարտատոմսերը, այդքան ավելի լավ»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է հայկական արժութային պարտատոմսերի պահանջարկին, ապա, ինչպես պարզաբանեց Մանասերյանը, դրա ձևավորման երկու մեխանիզմ կա։

«Առաջինը` բնական պահանջարկն է, երբ գնորդները ֆինանսական շուկաներում ծանոթ են պայմաններին, կայունությանը, պարտատոմսերի հուսալիությանը և իրենք են պահանջարկ դրսևորում։ Երկրորդ տարբերակը`երբ պարտատոմսեր տեղաբաշխող ընկերություններն իրենք են գնորդներ գտնում»,– նշեց նա։

Ըստ տնտեսագետի, Հայաստանի դեպքում, որը դեռ առաջին քայլերն է կատարում միջազգային ֆինանսական շուկաներում, հայկական եվրապարտատոմսերի պահանջարկի ձևավորումը պայմանավորված է տեղաբաշխողների պրոֆեսիոնալ աշխատանքով, փորձով և դրական վարկանիշով։

Ըստ Reuters գործակալության տվյալների, միջազգային շուկայում հայկական եվրապարտատոմսերի պահանջարկն արդեն գերազանցում է 2 մլրդ դոլարը (առանց հաշվի առնելու ԱՄՆ–ի պահանջարկը)։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

ՀՀ բանկերը կրիպտոծառայություններ մատուցելու համար պետք է ստեղծեն առանձին ընկերություններ․ ԿԲ

Բանկերն ու հոլդինգները, որոնք ցանկանում են մատուցել կրիպտոարժույթների հետ կապված ծառայություններ, պետք է բացեն առանձին ընկերություններ և ստանան լիցենզիա

CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Ավելի քան 23.5 մլրդ դրամ ծավալով  AMX-ը աճուրդներ է անցկացրել պետական ​​պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման համար

Հուլիսի 9-ին Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) անցկացրեց 23,5 մլրդ դրամի ծավալով  պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img