Ոչ առևտրային դրամական փոխանցումները Հայաստանում հոկտեմբերին աճել են 31,2%–ով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 31.2 տոկոսով (տ/տ)՝ բարձրանալով սեպտեմբերի 16.2 տոկոսից (տ/տ)։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – November 2025» զեկույցում։

«Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 2.2-ապատիկ աճով (ընդհանուրի 65.3 տոկոսը), ընդ որում Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերը կրճատվեցին 14 տոկոսով (տ/տ), իսկ մյուս երկրներից՝ 71.4 տոկոսով (տ/տ)», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ ամսական արտահայտությամբ՝ ներհոսքերի շարունակական անկում գրանցվեց՝ 11 տոկոս սեպտեմբերին և 5 տոկոս հոկտեմբերին։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 61,4 մլն դոլար՝ նախորդ տարվա հոկտեմբերի 46,8 մլն դոլարի դիմաց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img