ԱՄՀ–ն պատրաստ է օգնել ԿԲ–ին սթեյբըլքոյնով գործառնությունների կարգավորման հարցերում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ–ն նոր ծրագրի ներքո նախատեսում է աջակցել ՀՀ ԿԲ-ի՝ ֆինանսական համակարգի վերահսկողությունն ուժեղացնելու և վճարային համակարգի արդիականացման ջանքերին, ներառյալ սթեյբըլքոյնով գործառնությունների կարգավորման ներդրումը՝ «Կրիպտոակտիվների մասին» վերջերս ընդունված օրենքի համաձայն։

Այս մասին նշել է ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում,

«Հիմնական բարեփոխումները ենթադրում են օրենսդրական փոփոխություններ՝ աջակցելու ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ընդունմանը, օրենսդրություն, որը խնդրահարույց բանկի դեպքում կենտրոնական բանկին վաղ միջամտելու հնարավորություն կտա և բանկերի վերակառուցման մասին նոր օրենքի ընդունումը, որը իշխանություններին ապահովում է ֆինանսական կայունության պահպանման գործիքներով», – ասել է նա։

Բացի այդ, ինչպես նշել է Ռավատը, վճարումների ենթակառուցվածքի արդիականացման օրենսդրության ընդունումը և սթեյբըլքոյնի վերաբերյալ կարգավորումների ընդունումը կբարձրացնեն վճարային համակարգերի դիմակայունությունը և ամբողջականությունը և կօգնեն պաշտպանել օգտատերերին։

«Կրիպտոակտիվների մասին» օրենք

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին, և ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվների առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները: Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ:

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img