Արարատբանկը 4 մլն դոլար վարկային ռեսուրսներ է ներգրավել BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունից

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող BlueOrchard հիմնադրամը ընթացիկ տարում երկրորդ անգամ Արարատբանկին 4 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ներգրավված միջոցները կուղղվեն արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը:

Վարկը տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 12-14 տոկոս դրույքաչափով: Այն միտված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացմանը և արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

Նշենք նաև, որ տարեսկզբին ներգրավված միջոցներով ֆինանսավորվել է ավելի քան 200 ձեռնարկություն:

BlueOrchard միկրովարկավորման հիմնադրամը ստեղծվել է 2001թ.-ին Լյուքսեմբուրգում: Հիմնադրամի վարկային պորտֆելը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: BlueOrchard հիմնադրամը 40-ից ավելի զարգացող երկրներում ֆինանսավորել է ավելի քան 250 միկրոֆինանսավորող կազմակերպությունների ծրագրեր:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: – 0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img