Mon, 23 February
1.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Ամերիկացիները 200 մլրդ դոլար կտնտեսեն, եթե հրաժարվեն կանխիկ գումարից

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թեպետ էլեկտրոնային վճարումները հետզհետե ավելի մեծ տարածում են գտնում, այդուհանդերձ կանխիկ փողին հավատարիմ մնացողների թիվը չի պակասում։ Իսկ թղթադրամների և մանրադրամի օգտագործումը տարեկան ԱՄՆ–ի համար արժենում է մոտ 200 մլրդ դոլար, հայտնում է РБК daily–ն` հղում անելով Tufts University–ի հետազոտությանը։

Կանխիկ գումարից անկանխիկի ամբողջական անցումը թույլ կտար ամերիկյան բիզնեսին տնտեսել 55 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ–ի կառավարությանը` 101 մլրդ դոլար, իսկ սովորական ամերիկացիները կխնայեին 43 մլրդ դոլար։

Tufts University–ն իր հետազոտությունում հիմնվել է հազար ամերիկացիների սոցիոլոգիական հարցման տվյալների վրա։ «Անկասկած, կանխիկ փողերը չեն անհետանա։ Դա տնտեսության կարևոր մասն է։ Սակայն մենք պետք է խոստովանենք, որ ինչպես իրական, այնպես էլ պոտենցիալ ծախսերը դրանով ավելանում են»,– նշում է զեկույցի համահեղինակ Բխասկար Չակրավորտին։

Սովորական ամերիկյան ընտանիքի համար կանխիկ փողերի օգտագործման հետ կապված հավելյալ ծախսերը կազմում են տարեկան մոտ 1.7 հազար դոլար։ Եթե հաճախորդն իր բանկի բանկոմատի միջոցով քարտից գումար է հանում, ապա հավելավճար, որպես կանոն, չի գանձվում։ Սակայն կողմնակի ֆինանսական ընկերությունները կանխիկ են տալիս միայն հավելյալ վճարի դիմաց։ Նման կոմիսիաների ծավալն ԱՄՆ–ում տարեկան կազմում է 2.1 մլրդ դոլար, իսկ կտրոնների կանխիկացումը քաղաքացիների համար արժե ևս 200 մլն դոլար։

Ամերիկացիների թղթադրամները հաճախ նաև կողոպտիչների որս են դառնում։ Բնակարանային գողությունները նրանց դրամապանակները թեթևացնում են 500 դոլարով, իսկ փողոցային կողոպուտը` 100 դոլարով։ Կանխիկ փողերի օգտագործումը հղի է ոչ միայն ֆինանսական, այլ նաև ժամանակային ծախսերով` բանկոմատ գնալու համար միջին վիճակագրական ամերիկացին ամսական ծախսում է մինչև 28 րոպե։

Հաճախորդներին կանխիկ գումարով սպասարկելիս մեծ են նաև բիզնեսի ծախսերը։ Ձեռնարկությունը պետք է վճարի գանձապահի աշխատանքը, վճարումներ կատարի, նախապատրաստի կանխիկը դեպոզիտում տեղաբաշխելու համար և անվտանգության աշխատողների վարձի թղթադրամների տեղափոխման համար։ Անվտանգության նման քայլերի համար ռիթեյլերները, օրինակ, ծախսում են տարեկան հասույթի ընդհանուր ծավալի 0.46 տոկոսը։

Թղթադրամների և մանրադրամի թողարկումն ու տարածումը նաև ԱՄՆ կառավարության համար է լրացուցիչ ծախսեր պահանջում։ 2012 թվականին այդ նպատակով ծախսվել է 1.2 մլրդ դոլար։ Բացի այդ, հենց կանխիկ են նախընտրում տնտեսության ստվերային հատվածի խաղացողները և հարկերից խուսափողները` նրանց կողմից «իրական» փողերի հետ իրականացվող գործառույթների պատճառով ամերիկյան գանձապետարանը տարեկան 100 մլրդ դոլարով պակաս է ստանում։

Վերլուծաբաններն ընդհանուր առմամբ համաձայն են, որ կանխիկի օգտագործումը զուգակցվում է լրացուցիչ ծախսերի հետ, բայց կարծում են, որ էլեկտրոնային վճարումները չպետք է ամբողջովին դուրս մղեն թղթե փողերը։ «Կանխիկը մինչ օրս շատ օգտակար է։ Մենք չպետք է դիմակայենք կանխիկով վճարումներին և բոլորին մղենք էլեկտրոնային վճարումների։  Հաճախ կանխիկ փողից հրաժարվելը քարոզում են այն ընկերությունները, որոնք ցանկանում են գումար աշխատել էլեկտրոնային գործառույթների կոմիսիոն վճարումների հաշվին»,– CNBC է պատմել National Consumer Law Center–ի իրավաբան Լորեն Սաունդերսը։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img