Կոնվերս բանկը վերագործարկեց «Չարենցավան» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի տեղի է ունեցել Կոնվերս բանկի «Չարենցավան» մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մեզ համար առաջնահերթ խնդիր է բոլոր մասնաճյուղերում բարձրակարգ սպասարկման ապահովումը, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ծառայությունների կատարելագործմանը, այլ նաև սպասարկման որակի և շենքային պայմանների շարունակական բարելավմանը», – նշել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև հաջորդ տարվա վերջ նախատեսվում է վերանորոգել և բանկի կորպորատիվ ոճին համապատասխանեցնել բանկի ամբողջ տարածքային ցանցը։

Վերանորոգված «Չարենցավան» մասնաճյուղի շենքն այժմ լավագույնս հարմարեցված է բանկային ծառայությունների ժամանակակից սպասարկման ստանդարտներին։
Մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ ավելի վաղ վերանորոգվել է նաև Կոնվերս բանկի  «Աբովյան» մասնաճյուղը։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img