ՀՀ կառավարությունը ԿԲ–ին 15 մլն եվրոյի բյուջետային երաշխիքներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել ԿԲ—ին 15 մլն եվրոյի բյուջետային երաշխիքներ տրամադրել KfW գերմանական բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների շրջանակներում։

ՀՀ կառավարությունն ու KfW բանկը 2012 թ.–ի հունիսի 11–ին 15 մլն եվրոյի վարկային համաձայնագիր էին ստորագրել «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության հատվածի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը։ Վարկերը մեծ մասամբ կուղղվեն գյուղտեխնիկայի գնմանը, հողատարածքների ընդլայնմանը, ջերմոցների կառուցմանը։ Բացի KfW բանկի միջոցներից Հայաստանի կառավարությունը 5 մլն դոլար կտրամադրի Գերմանիայի կառավարությունից ստացված դրամաշնորհի միջոցներից։

Ըստ պայմանավորվածության` համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախապայման է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջետային երաշխիքների տրամադրումը։

«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 11–րդ հոդվածի համաձայն` երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պահուստային ֆոնի միջոցներից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img