ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ներկայացնում է պատճառները, որոնց համաձայն Հայաստանի դիրքը նվազել է Doing Business-2014 ամենամյա վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ բացատրեց այն պատճառները, որոնց համաձայն Հայաստանի դիրքը նվազել է Doing Business-2014 ամենամյա վարկանիշում։

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը։ Հայաստանը գտնվում է Բելգիայի (36–րդ տեղ) և Ֆրանսիայի (38) միջև` առաջ անցնելով Կիպրոսից, Լեհաստանից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից և Իտալիայից։

«Հայաստանի դիրքի նվազումը պայմանավորված է կառավարության որոշումների ոչ լիակատար կատարմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ցուցակում ներառվել են նոր երկրներ, ինչը ավտոմատ կերպով ազդել է Հայաստանի` վարկանիշում ունեցած դիրքի վրա, ինչպես նաև այն փաստով, որ որոշ երկրներ ավելի խորը բարեփոխումներ են իրականացրել»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` հետընթացը պայմանավորված է եղել նաև հանգամանքով, որ նվազել են «շինարարության թույլտվություն ստանալու», «էլեկտրամատակարարման համակարգին միանալու» և «միջազգային առևտրի» ցուցանիշները։

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ վարկանիշը կազմողները նշել են, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել բիզնեսը գրանցելու վճարումների և անհրաժեշտ հարկային հաշվետվությունների թվի կրճատման գործընթացում։

Համաշխարհային բանկի վարկանիշում բիզնես զարգացնելու պայմաններով Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։ Մասնավորապես, Համագործակցության երկրների շարքում Ղազախստանը զբաղեցնում է 50–րդ տեղը, Բելառուսը` 63, Ղրղըզստանը` 68, Ադրբեջանը` 70, Մոլդովան` 78, Ռուսաստանը` 92, Ուկրաինան` 112, Տաջիկստանը` 143, Ուզբեկստանը` 146։

Հետխորհրդային տարածքի երկրների շարքում լավագույն ցուցանիշները Վրաստանինն են (8–րդ տեղ), Լիտվայինը` (17–րդ տեղ), Էստոնիայինը (22), Լատվիայինը (24)։

Վարկանիշ կազմողները բիզնես վարելու պայմանները գնահատում են տասը չափանիշով։ Լավագույն ցուցանիշները Հայաստանը ցուցադրել է ձեռնարկությունների գրանցման (6–րդ տեղ) և սեփականության գրանցման (5–րդ տեղ) մասով, ինչպես նաև ներդրողների (22–րդ տեղ) պաշտպանության,  վարկավորման գծով։

«Անվճարունակության լուծման» ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 76–րդ տեղը, «շինարարության թույլտվության» ցուցանիշով` 79, «հարկման» ցուցանիշով` 103, «միացում էլեկտրամատակարարման համակարգին»` 109, «պայմանագրերի կատարման ապահովման» ցուցանիշով` 112, «միջազգային առևտրի» ցուցանիշով` 117 տեղը։

Doing Business-2013 նախորդ վարկանիշում Հայաստանը բարձրացել էր միանգամից 18 հորիզոնականով` զբաղեցնելով 32–րդ տեղը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img