Հայաստանում իրավաբանական անձանց ժամկետային ավանդները մեկ եռամսյակում աճել են 10,1%ով` կազմելով 214,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում իրավաբանական անձանցից 2013 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել  է 10,1 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 214,9 մլրդ դրամ:

2013 թվականի երրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է Յունիբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 16,9 տոկոսը (ավելի քան 36,4  մլրդ դրամ, երկրորդ եռամսյակի համեմատ 50,9 տոկոսի աճ):

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Արդշինինվեստբանկը (ավելի քան 31,5 մլրդ դրամ, աճը երկրորդ եռամսյակի համեմատ` 3,4 տոկոսով), Ամերիաբանկը` ավելի քան 25,7 մլրդ դրամ (անկումը` 30,9 տոկոս), ՎՏԲ–Հայաստան Բանկը` 19,2 մլրդ դրամ (աճը` 67,9 տոկոս) և Արցախբանկը`18,6 մլրդ դրամ (անկումը`5,3 տոկոս)։
«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 1 363 8  մլրդ դրամ։

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 2 274 6  մլրդ դրամ:

2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 484  մասնաճյուղով ($1 – 404,23 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img