Thu, 18 December
1.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.77 EUR: 447.27 GEL: 141.62 GBP: 509.42

Daily Archives: Dec 4, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 4–ին 406,61 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 4–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,61 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 4–ին 404,98 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 4-ի արդյունքներով, դեկտեմբերի 3–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,75 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,98 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ԿԲ–ն Մաստեր–Բանկի սնանկության վերաբերյալ հայց է ներկայացրել

Ռուսաստանի բանկի` Մոսկվայի գլխավոր տարածքային վարչությունը հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան «Մաստեր–Բանկ» ԲԲԸ–ն սնանկ ճանաչելու վերաբերյալ։ Ինչպես նշվում է դատարանի կայքում, բանկը սնանկ ճանաչելու հայտարարությունը գրանցվել է 2013 թվականի դեկտեմբերի 3–ին, գրում է РБК–ն։

Ոսկին թարմացրել է իր գրեթե հնգամսյա նվազագույն ցուցանիշը` իջնելով ունցիայի դիմաց 1215 դոլարից

Նյու Յորքի COMEX ապրանքի բորսայում ոսկին նախօրեին թարմացրել է իր գրեթե հնգամսյա նվազագույն ցուցանիշը` իջնելով 1215 դոլարից ներքև։ Այսօր ոսկի փոքր–ինչ բարձրացել է` ավելանալով ունցիայի դիմաց 1219 դոլարից, սակայն դեռևս գտնվում է բացասական գնային գոտում, հաղորդում է ՌԲԿ–ն։

Հայաստանում բորսային գործարքների ծավալը երրորդ եռամսյակում նվազել է 7,1 տոկոսով` հասնելով 3,8 մլրդ դրամի

NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի երրորդ եռամսյակում մոտ 3,8 մլրդ դրամ է կազմել` երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով 7,1 անգամ, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը