Հայաստանում բորսային գործարքների ծավալը երրորդ եռամսյակում նվազել է 7,1 տոկոսով` հասնելով 3,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի երրորդ եռամսյակում մոտ 3,8 մլրդ դրամ է կազմել` երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով 7,1 անգամ, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

ԱՎԾ տվյալներով` ռեպո գործառնությունների ծավալը եռամսյակի ավարտին կազմել է 581,6 մլն դրամ: Միաժամանակ բաժնետոմսերով գործարքները կազմել են  57,9 մլն դրամ, պետական պարտատոմսերով գործարքները՝ մոտ 2 144,1 մլն դրամ, կորպորատիվ պարտատոմսերով գործարքները՝ 1 021,3 մլն դրամ:

Ֆոնդային բորսայում ընդհանուր առմամբ իրականացվել է 134 գործարք, իսկ լիսթինգ անցած կազմակերպությունների թիվը կազմել է 14:

Միաժամանակ, ներդրումային ծառայություններ տրամադրող անձանց կողմից իրականացված գործարքների ծավալը եռամսյակի արդյունքում կազմել է 1 464,4 մլրդ դրամ` ավելանալով 2,6 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանում երրորդ եռամսյակի տվյալներով գործում է ներդրումային ծառայություններ մատուցող 8 կազմակերպություն և արժեթղթերի 15 էմիտենտ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ ($1 – 404,23դրամ է ). -0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img