ՎՏԲ Հայաստան Բանկը Բրազիլիայում ֆուտբոլի ԱԱ-2014–ի ուղեգիր է խաղարկում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապանների համար հայտարարում է հերթական բացառիկ ակցիա, որի հաղթողները կմեկնեն 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ բանկի հաճախորդները, կատարելով ցանկացած գումարի չափով գնումներ Դուբայի շոփինգ փառատոնում և գնման դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով, կստանան հնարավորություն մասնակցելու բազմաթիվ մրցանակների խաղարկությանը, ինչպես նաև շահելու 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության «All inclusive» 3 ուղեգրերից մեկը:

«Գլխավոր մրցանակի խաղարկությունը տեղի կունենա 2014թ. մարտին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները բացառիկ հնարավորություն կունենան աջակցելու իրենց նախընտրած թիմին հենց Բրազիլիայում»,– ասվում է հաղորդագրությունում։

Դուբայի 19-րդ շոփինգ փառատոնն (Dubai Shopping Festival 2014) անցկացվելու է 2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը:

Նշված ժամանակահատվածում Դուբայում առաջարկվում են մեծ զեղչեր ապրանքների, ինչպես նաև տարվա մեջ ամենացածր գները զվարճանքների համար: Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կարող են գնել հագուստ, կոշիկ, մանկական ապրանքներ, աքսեսուարներ, կոսմետիկա և օծանելիք հանրահայտ բրենդերից:

Զեղչեր տրամադրում են ավելի քան 6 հազար խանութներ ու առևտրի կետեր, 50 առևտրի կենտրոններ: Բացի այդ այնտեղ անցկացվում են նորաձևության ցուցադրություններ, երաժիշտների, փողոցային արտիստների ելույթներ և այլ զվարճանքներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img