ՀԿԴ-ն վերահսկողություն կիրականացնի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներդրումների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան  (ՀԿԴ) վերահսկողություն կիրականացնի ֆոնդերի կառավարիչների ներդրումների նկատմամբ` կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի շրջանակներում, լրագրողներին տեղեկացրեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը` ներկայացնելով 2013 թ.–ի արդյունքները։

«Եթե կառավարող ընկերությունը ցանկանա ձեռք բերել որևէ բաժնետոմս, ապա նա չի կարող դա անել առանց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համաձայնության, որը վերահսկելու է, թե արդյո՞ք համապատասխանում է այդ ներդրումը օրենքով սահմանված չափորոշիչներին, ֆոնդի քաղաքականությանն ու ռազմավարությանը, և չե՞ն առաջանում դեպոզիտային ռիսկեր», – ասել է Սարոյանը։

Նա ընդգծել է, որ Կենտրոնական դեպոզիտարիան հաշվառում է անցկացնելու և կառավարող ընկերությունների կատարած ներդրումների մոնիտորինգ է իրականացնելու, ինչը գրեթե նվազագույնի կհասցնի հաշվառումային և դեպոզիտային ռիսկերը, ինչպես նաև վերջնահաշվարկի իրականացման ժամանակ առաջացող ռիսկերը։

Նշելով կենսաթոշակային բարեփոխումների մնացած դրական կողմերը` բորսայի ղեկավարը նշել է, որ ստացված աշխատավարձի 10 տոկոսը կկուտակվի, և կենսաթոշակային տարիքին հասնելիս մարդը կկարողանա ստանալ այն։

Բացի այդ նրա խոսքերով, այդ միջոցները լրացուցիչ շահույթ կբերեն նրանցով կատարված գործարքներից ստացված տոկոսների հաշվին։

Այսպիսով, ինչպես նշել է Սարոյանը, թոշակի անցնելիս քաղաքացիները միջին հաշվով կստանան իրենց աշխատավարձի մոտավորապես կեսը, և 63 տարեկանից հետո թոշակառուների կենսակերպը չի փոխվի։

Խոսելով կապիտալի շուկայի վրա նոր բարեփոխման ազդեցության մասին` հայկական ֆոնդային բորսայի տնօրենը նշել է, որ այդ ազդեցությունը միանշանակ դրական է. այն կապահովի երկար փողերի ներհոսք Հայաստանի տնտեսություն, որոնք երեք–չորս տարի անց կազդեն սպառողական, հիփոթեքային և այլ վարկատեսակների տոկոսադրույքների նվազման վրա։

Անդրադառնալով ներդրումային ռիսկերին` Սարոյանը նշել է, որ այդ ոլորտը գտնվում է ֆոնդերի կառավարիչների իրավասության ներքո, ֆոնդերի երկու կառավարիչները` «C-QUADRAT Ampega»–ն և «Amundi»–ն, նրա խոսքերով, թոփային ընկերություններ են` մեծ փորձով և պատմությամբ։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։

Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img