Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին չի հանգեցնի գնաճային ֆոնի լուրջ փոփոխության. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին չի հանգեցնի երկրում գնաճային ֆոնի լուրջ փոփոխության, ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատականների համաձայն` ՄՄ–ին  Հայաստանի անդամակցության հետևանքով առավելագույն գնաճային ճնշումը չի գերազանցի 1,5 տոկոսը։ Մաքսային դրույքների աճից խուսափելու նպատակով Հայաստանը ՄՄ–ի հետ բացառությունների ցանկում ավելի քան 900 անուն ապրանք ներառելու բանակցություններ է վարում։

«Հայաստանում ընդհանուր գնաճային ֆոնն անգամ առանց բացառությունների էապես չի ավելանա, իսկ կանխատեսված 1,5 տոկոսը կարելի է համարել ոչ էական», – ասել է Ստեփանյանը։

Միաժամանակ նա նշել է, որ ՄՄ–ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների բացառությունների ցանկի շուրջ բանակցություններ են ընթանում։

Ստեփանյանը պարզաբանել է, որ սկզբում պարտադիր չէ, որ բոլոր մաքսատուրքերը համապատասխանեն ՄՄ–ում գործող դրույքներին։

Ստեփանյանն ավելացրել է, որ բացառությունների ցանկի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, և կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել շատ ապրանքների շուրջ, ինչը կարող է հանգեցնել նախատեսված 1,5 տոկոսանոց գնաճային ճնշման էական նվազման։

Ինչպես նշել է ԿԲ ներկայացուցիչը, կառավարությունն ու ԿԲ–ն ունեն գնաճային նախատեսված թիրախային ցուցանիշը (4 տոկոս), և հիմնական խնդիրը կդառնա նախատեսված մակարդակում այն պահպանելը։

«Մենք վերահսկելու ենք իրավիճակն ու փորձելու ենք կառավարել այն թիրախային ցուցանիշի պահպանման համար», – ասել է Ստեփանյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014 թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)` ՀՆԱ–ի 5,2 տոկոսանոց աճի դեպքում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img